«Երկրի դարպասները թուրքի առջեւ բացողները պիտի դատարանում պատասխան տան իրենց արարքների համար». Գայանե Ասլամազյան - Erevan.live

Լրահոս

կարդացեք նաև

3/12/2021

«Երկրի դարպասները թուրքի առջեւ բացողները պիտի դատարանում պատասխան տան իրենց արարքների համար». Գայանե Ասլամազյան

 Դերասանուհի Գայանե Ասլամազյանը գրառում է կատարել՝ ապրիլյան պատերազմից հետո արված լուսանկար հրապարակելով։ Նա վստահություն է հայտնել՝ մի օր արդարությունը կհաստատվի։



«Այս լուսանկարը արվել է Ապրիլյան պատերազմի ավարտից հետո՝ ապրիլի 9-ին, Արցախից տուն վերադառնալիս: Շատ խառը զգացողություն ունեի: Թեպետ Ստեփանակերտում էի այդ օրերին, սահմանին մոտ չեմ եղել, բայց շատ բան տեսա, շատ բան հասկացա եւ վերարժեւորեցի շատ բան: Տխուր էի դաժան իրականության պատճառով, ուրախ էի, որ ավարտվեց պատերազմը, փոթորկված էր հոգիս, բայց հանգիստ էի: Հանգիստ էի, որովհետեւ գիտեի, որ երկիրս պաշտպանված է, սահմանները՝ ապահով, եւ այլեւս ոչ մի վտանգ չկա: Ես երբեւէ չեմ պատկերացրել, որ երկրի ներսում թշնամի ունենք շատ ավելի վտանգավոր, քան պատմական թշնամին:



Տասնյակ տարիներ թունավորել հայի միտքը, թաքնվել ազնիվ պայքարի քողի տակ, ստել ու պառակտել է եւ այսօր հասել իր բուն նպատակին: Հանձնել մեր եկիրը թշնամուն, վերացրել լույս սերունդ, հիմնահատակ քանդել երկրի բոլոր ինստիտուտները, կոտրել հայի ոգին ու ողնաշարը եւ անամոթաբար շարունակում է իր գործը իր պես փտած գաղափարների տեր 88 եւ ավել Հայաստանում ծնված, բայց թուրքի գենը լավ պահպանած համախոհների հետ միասին:


Ողջ ընթացքում, քանի ես եւ գործընկերներս գտնվում էինք Ստեփանակերտում, նաեւ դրանից հետո մեզ քարկոծում էին: Չէի հասկանում՝ ինչու եւ ովքեր էին դա անում: Որովհետեւ քանի նրանք տանը նստած համացանցում ցեխ էին շփում մեզ վրա, մենք ամեն առավոտ եթեր էինք մտնում Ստեփանակերտից, իսկ հետո նկարահանումներ անում: Իսկ նրանք, տանը նստած, մեզ քարկոծում էին: Այն ժամանակ ես դեռ չգիտեի, որ իմ երկրում կան հայկական անձնագրերով եւ ազգանուններով անհայրենիքներ: Երբեւէ չեմ պատկերացրել, որ ուս ուսի աշխատել եմ, հաց եմ կիսել եւ ապրել եմ մի քաղաքում ու երկրում նման մարդակերպերի հետ: Չեք հաղթելու... Իրական հայի ոգին անկոտրում է... Անջնջելի է մեր մեծերի դաստիարակությունը: Ես չգիտեմ՝ ձեր ընտանիքները ինչ պատմություն ունեն, բայց իմ մեծ պապը պայքարել է մեր ազգը կոտորած թուրքի դեմ: Թեեւ երբեւէ ագրեսիայի ոչ մի ձեւ չեմ ընկալում, բայց իմ երկրի ներսում բարքերը չեն փոխվելու, եւ երկրի դարպասները թուրքի առջեւ բացողները պիտի դատարանում պատասխան տան իրենց արարքների համար:



Մի օր արդարությունը կհաստատվի, եւ սրտաբաց ժպիտն ու լիաթոք ծիծաղը նորից կվերադառնան ամեն հայի տուն: Ես հավատում եմ»,- ֆեյսբուքյան էջում գրել է նա։

Комментариев нет: