Երգչուհի Սիրուշոն նոր գրառում է կատարել, որում անդրադարձել է ՀՀ ներքաղաքական իրադարձություններին, կիսվել է մտահոգությամբ եւ միասնականության հույս հայտնել։
«Շատ պարզ ցանկություն ունեմ այս պահին. այնպիսի Հայաստանում ապրենք, որ ստիպված չլինենք օր ու գիշեր մեծից փոքր մտահոգված լինել քաղաքականությամբ:
Յուրաքանչյուրս կարողանանք լիարժեք կենտրոնանալ մեր գործի վրա, ստեղծել, ստեղծագործել ու հենց դրանով էլ ամենամեծ օգուտը տալ թե´ երկրին, թե´ աշխարհին:
Հուսով եմ, որ նորից կդառնանք միասնական մեկ մեծ ընտանիք` Հայաստան, Արցախ, Սփյուռք», - գրել է երգչուհին։
Комментариев нет:
Отправка комментария