Քարդաշյան քույրերն ու Քրիս Ջենները միացել են Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված նախաձեռնությանը - Erevan.live

Լրահոս

Լրահոս

Translate

3/25/2021

Քարդաշյան քույրերն ու Քրիս Ջենները միացել են Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված նախաձեռնությանը

 Հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը, նրա ավագ քույրը՝ Քորթնին եւ մայրը՝ Քրիս Ջենները, միացել են Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի նախաձեռնությանն՝ ուղղված Հայոց ցեղասպանութան ճանաչմանը։



Instagram-յան էջի Stories բաժնում Քիմը հրապարակել է «Ես ճանաչում եմ Հայոց ցեղասպանությունը» գրությամբ նկար՝ նշելով ընտանիքի անդամներին եւ հայ հայտնի վիզաժիստ Հրուշ Աճեմյանին։




Ակցիային միացել են նաեւ «System of a Down» խմբի մենակատար Սերժ Թանկյանը, պրոդյուսեր Էրիկ Էսրաիլյանն ու այլք։

No comments:

READ MORE