Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով - Erevan.live

Լրահոս

կարդացեք նաև

3/31/2021

Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով

 Մարտի 31-ի ցերեկը, ապրիլի 2-ի և 3-ի գիշերը, 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 31-ի գիշերը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում, ապրիլի 1-ին, 3-ի ցերեկը առանձին շրջաններում, 2-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում են կարճատև տեղումներ, հնարավոր է ամպրոպ:



Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանը մարտի 31-ից մինչև ապրիլի 2-ի գիշերը ներառյալ աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով:



Երևանում՝ մարտի 31-ին, ապրիլի 1-ին, 2-ի գիշերը, 3-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:


Ապրիլի 2-ի ցերեկը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:



Комментариев нет: