Խոշոր ավտովթար Սյունիքի մարզում. 39-ամյա վարորդը Kia-ով հայտնվել ձորում. կա 6 վիրավոր - Erevan.live

Լրահոս

Լրահոս

Translate

3/29/2021

Խոշոր ավտովթար Սյունիքի մարզում. 39-ամյա վարորդը Kia-ով հայտնվել ձորում. կա 6 վիրավոր


մարտի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում:   Ժամը 08:10-ի սահմաններում, Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի բնակիչ, 39-ամյա Դավիթ Բ.-ն, Գորիս-Երևան ավտոճանապարհի 6-րդ կմ-ին, իր վարած Kia Sorento մակնիշի ավտոմեքենայով, ենթարկվել է սահքի, դուրս եկել իր երթևեկելի ուղեմասից, հայտնվել ճանապարհի ձախակողմյան հատվածում, բախվել երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվելով, հայտնվել ձորում:   Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Դավիթ Բ.-ն, ուղևորներ, Արցախի Հանրապետության բնակիչներ, 14-ամյա Նանա Պ.-ն, 62-ամյա Լյուբա Պ.-ն, 34-ամյա Հերմինե Պ.-ն, 40-ամյա Ալինա Դ.-ն և 12-ամյա Հենրիկ Պ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գորիս» բժշկական կենտրոն: 


 

No comments:

READ MORE