Մենք ստիպված գնացինք այդ նկարը կոդակից հանելու․ Արեքո - Erevan.live

Լրահոս

կարդացեք նաև

3/23/2021

Մենք ստիպված գնացինք այդ նկարը կոդակից հանելու․ Արեքո

 1) Ինչու՞ հենց Արեքո։

-Մանկուց ինձ Արեքո են ասել😊





2)Ինչպե՞ս որոշեցիք վիդեոներ նկարել, և ինչպե՞ս ընդունեց ձեր ընտանիքը։

-Որոշեցի փորձեմ։ Փորձեցի ստացվեց, լավ արդյունք նկատեցի և սկսեցի զբաղվել։Ընտանիքս շատ լավ։Բոլորը հետևում են ինձ, ամեն օր սպասում են նոր տեսանյութերի😊


3)Դուք հոլովակներ եք նկարում հիմնականում մայր-երեխա հարաբերություններից։ Ինչպե՞ս միտքն առաջացավ։

-Մայր-երեխա հումորային տարբերակները հիմնականում իրական կյանքում պատահած դեպքեր են, որոնք վերածված են հումորի։ Միտքը պատահական առաջացավ ու քանի որ սիրվեց բոլորի կողմից, որոշեցի շարունակել։


4)Կա՞ հոլովակ, որից հետո հասկացաք, որ Ձեզ սկսում են ճանաչել։

-Այո՛, ինձ սկսեցին ճանաչել 《Ինչպես պարել հայկական》թրենդից և խալաթով  մամայի կերպարից հետո😊


5)Կհիշե՞ք, որևէ զավեշտալի դեպք ձեր հետևորդների հետ հանդիպումից։


-Այո՛, մի անգամ հետևորդներիցս մեկը դրսում ինձ տեսավ, մոտեցավ և խնդրեց, որ նկարվենք։ Ասեցի այո, բայց ասաց.

 -Ես հեռախոս չունեմ, կնկարե՞ք ձեր հեռախոսով։

Նկարեցի, ասացի, ոնց ուղարկեմ, ասաց չգիտեմ, ես ոչ մի սայթ չունեմ բացի տիկ տոկից։Ու մենք ստիպված գնացինք այդ  նկարը կոդակից հանելու😂



6)Նկատել ենք, որ ձեր հետևորդները հիմնականում դրական են  արձագանքում ձեր հոլովակներին։ Հանդիպու՞մ  են բացասական մեկնաբանություններ, և եթե այո՛, ինչպես եք դրանց վերաբերվում։

-Ես հիմնականում, 99% ստանում եմ դրական մեկնաբանություններ։ Վատ մեկնաբանություններ հազվադեպ եմ ստանում. բացարձակ կարևորություն չեմ տալիս։


7)Հայ տիկտոկերներից Ձեզ ավելի հոգեհարազատ  ու՞մ կառանձնացնեք։

-Իհարկե կան հոգեհարազատները։ Ինձ թվում է բոլորը գիտեն նրանց😊Բայց ես չեմ կարող առանձնացնել։


Ի՞նչ կմաղթեք ձեր հետևորդներին և առաջիկայում ինչ սպասեն ձեզնից։

-Իմ հետևորդներին մաղթում եմ խաղաղություն։ Ուժեղ եղե՛ք, միշտ ժպտաց՛եք։ Բոլորիդ շատ սիրում եմ և շնորհակալ եմ յուրաքանչյուրիցդ։ Սպասեք ավելի հետաքրքիր տեսանյութերի😊



Նյութի հեղինակ՝ Մարիամ Թեյմուրազյան





Комментариев нет: