Այսօր՝ հոկտեմբերի 27-ին, «Կապուտակ Սևան» են այցելել Սպարապետ Վազգեն Սարգսյանի մտերիմները, ովքեր իրենց հարգանքի տուրքն են մատուցում «Կապուտակ Սևան»-ի հանգստյան տան տարածքում տեղադրված հուշաքարի մոտ: Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հուշաքարի վրա գրված է. «Այստեղից կղզու ափ լողալով դուրս եկան Վազգեն Սարգսյանը և ռուս գեներալ Ալեքսեյ Տրետյակովը. 14 08 97թ»: Ֆոտոլրագրողի հետ զրույցում Սպարապետի մտերիմներն ու ընկերները որոշ փակագծեր բացեցին հուշատախտակի վրա գրվածի վերաբերյալ:
No comments:
Post a Comment