10 հետաքրքիր ու տարօրինակ փաստ հայտնի նկարիչների և նրանց կտավների մասին։ - Erevan.live

Լրահոս

Լրահոս

Translate

3/19/2021

10 հետաքրքիր ու տարօրինակ փաստ հայտնի նկարիչների և նրանց կտավների մասին։

 Erevan.live-ն այս անգամ ձեզ համար առանձնացրել է 10 հետաքրքիր ու տարօրինակ  փաստ հայտնի նկարիչների և նրանց կտավների մասին։


1)Լեոնարդո դա Վինչին հավասարապես տիրապետում էր աջ և ձախ ձեռքերին, սակայն իր նկարների մեծամասնությունը նա նկարել է ձախ ձեռքով` աջից ձախ:


Լեոնարդո դա Վինչին խիստ բուսակեր էր…նույնիսկ կովի կաթ չի խմել,քանի որ համարում էր «գողություն…»:Նա եղել է կենդանիների իրավունքների պաշտպանը… Շուկայում գնում էր թռչուններ ու ազատ արձակում նրանց…

1962թ «Ջոկոնդան» գնահատվեց  100 միլոն դոլլար,իսկ 2009թ՝700 միլոն…


2)Պաբլո Պիկասոն, ըստ երևույթին, իսկապես նկարիչ էր ծնվել, նրա արտաբերած առաջին խոսքը PIZ, LAPIZ բառի կրճատված ձևն է, ինչն իսպաներենից թարգմանաբար նշանակում է մատիտ:


Պիկասոյի լրիվ անունն է-Պաբլո-Դիեգո-Խոսե-Ֆրանսիսկո-Դե Պաուլա-Խուան-Նեպոմուսենո-Մարիյա-դե-լոս-Ռեմեդիոս-Կապրիանո-դե-լա-Սանտիսիմա-Տրինիդադ-Մարտիր-Պատրիսիո-Կլիտո-Ռուիզ-ի-Պիկասո:


3)Վինսենթ Վան Գոգն իր անհանգիստ կյանքի ընթացքում բազմիցս հայտնվել է հոգեբուժարաններում’ տարատեսակ ախտորոշումներով: Նրա ամենահայտնի կտավներից մեկը’ «Աստղային երկինքը», նկարված է 1899-ին նմանատիպ մի հոգեբուժարանում ՝Սան Ռեմի կոչվող քաղաքում:


4)Սալվադոր Դալին ցերեկային քնի ժամանակ միշտ ձեռքին պահում էր մի մեծ, ծանր բանալի, քնի ժամանակ ձեռքի մատները թուլանում էին, և բանալին մեծ աղմուկով հարվածում էր հատակին: Այս ամենը Դալին անում էր, որպեսզի երազում հայտնվող հետաքրքիր մտքերը չմոռացվեն:Այստեղից էլ հետևություն,որ նա նկարել է իր տեսած երազները:


5)Անրի Մատիսը տառապում էր անքնությամբ և դեպրեսիայով...երբեմն քնից արթնանում էր ճչոցով և լացով...

Մի անգամ առանց ակնհայտ պատճառի նրա մոտ առաջացավ կուրանալու վախ...Եվ նա նույնիսկ սովորեց ջութակ նվագել ,որպեսզի ,եթե   հանկարծ կորցնի տեսողությունը ,ապրուստի համար փող վաստակի ՝դառնալով փողոցային երաժիշտ...

Մատիսը երբեք չի նկարել ժայռեր,մշակված արտեր...


6)Էդվարդ Մունկը հինգ տարեկան էր ,երբ մահացավ մայրը...իսկ մի քանի տարի անց ՝ քույրը...Այդ ժամանակից ի վեր ,մահվան թեման բազմիցս է արտցոլվել  նրա աշխատանքներում...

Նրա «Ճիչը» - բաց աճուրդում վաճառված արվեստի ամենաթանկ ստեղծագործությունն է...

Նա սիրում էր աշխատել ...«Նկարելն ինձ համար և հիվանդություն է և արբեցում:Հիվանդություն ,որից չեմ ուզում ազատվել ,և արբեցում ,որի մեջ ցանկանում եմ մնալ»:




7)Երիտասարդ տարիքում Ռենուարը դերձակ է եղել,,,կարել է նաև կոշիկներ....

Ռենուարըն այնքան էր սիրահարված գեղանկարչությանը,որ չդադարեց նկարել նույնիսկ ծեր տարիքում,լինելով հիվանդ արթրիտի տարբեր ձևերով ...Նա նկարում էր վրձինը թևքին կապած...


8)Ռաֆայելը  հիմնականում հայտնի էր  « Մադոնային» պատկերող  մեծ թվով  նկարների շնորհիվ... Պատմաբան Ջորջո Վազիրոյի պնդմամբ Ռաֆայելը աթեիստ է եղել...Նաև հայտնի է ,որ բոլոր նկարներում  նույն կինն է պատկերված...


9)Մարկ Շագալը համարվում է գեղանկարչության մեջ սեռական հեղափոխության նախաձեռնողներից մեկը: Բանը նրանում է, որ արդեն 1909թ.-ին նրա կտավի վրա մերկ կին է պատկերված եղել: Բնորդուհին եղել է Թեա Բրահմանը, ով համաձայնել է այդ դերին նկարչի նկատմամբ տածած խղճահարությունից, ով ֆինանսական դրությունից ելնելով չէր կարող իրեն թույլ տալ օգտվել պրոֆեսիոնալ բնորդուհու ծառայություններից: Ավելի ուշ այդ սեանսները հանգեցրեցին ռոմանտիկ հարաբերությունների, իսկ Թեան դարձավ նկարչի առաջին սերը: 


10)Օգյուստ Ռոդենի «Բրոնզե դար»  քանդակն այնքան իրական էր ,որ մարկանց թվում էր,թե քանդակի ներսում մարդ  կա...


Հեղինակ՝ Մարիամ Թեյմուրազյան



No comments:

READ MORE