Այս անգամ Erevan.live-ը ձեզ համար առանձնացրել է ամենառոմանտիկ և ամենահետաքրքիր ավարտն ունեցող 10 գիրք։
1)Էրիխ Մարիա Ռեմարկ – «Հաղթական կամար»:
«Երկուսից մեկը միշտ լքում է մյուսին: Ամբողջ հարցը նրանում է, թե ով առաջ կանցնի», «Սերը բացատրություններ չի հանդուրժում. նրան արարքներ են հարկավոր»: Ռեմարկի վեպն այն գրքերից է, որը լի է ցիտատներով: Գերմանացիների կողմից գրավված Փարիզում սիրո պատմությունը գլխապտույտ է առաջացրել ընթերցողների մի քանի սերունդների մոտ, իսկ հեղինակի սիրավեպը Մառլեն Դիտրիխի հետ և շշուկները, որ Ժոան Մադուի նախատիպը հենց Դիտրիխն է, ավելացնում է այս հիասքանչ գրքի հանդեպ հիացմունքը:
2)Գաբրիել Գարսիա Մարկես – «Հարյուր տարվա մենություն»:
Բուենդիա ընտանիքի սագան: «Մոգական ռեալիզմի» ժանրի օրինակ է, որը դարձավ բրենդ` համախմբելով այնպիսի տարբեր հեղինակների, ինչպիսիք են
Բորխեսը, Կոելիոն և Կարլոս Ռուիս Սաֆոնը: «Հարյուր տարվա մենությունը» հեղինակը գրել է 38 տարեկանում` 1.5 տարում: Գիրքը գրելու համար 2 երեխաների հայրը թողնում է աշխատանքը և վաճառում մեքենան: Մարկեսը դասական է, գրող-սիմվոլ, ով Կոլումբիայի համար ավելի շատ բան է արել, քան որևէ մեկ ուրիշը: Մարկեսի շնորհիվ աշխարհը գիտի, որ Կոլումբիայում ոչ միայն նարկոբարոններ կան, այլ նաև, բոլոր առումներով, ֆանտաստիկ գրականություն:
3)Խուլիո Կորտասար – «Դասարանախաղ»:
«Մոգական ռեալիզմի» ժանրի ևս մեկ օրինակ, բոլոր առումներով՝ ոչ դյուրին վեպ, որն ընթերցողին առաջարկում է խաղալ` կարդալու ընթացքում: Հայտնի նկարիչ Պաբլո Ներուդան պնդում էր. «Ով չի կարդացել Կորտասարին, նա դատապարտված է»:
4)«Ապրիլյան կախարդանք», Ռեյ Բրեդբերի
5)«Ում մահն է գուժում զանգը», Էռնեստ Հեմինգուեյ
Կարճ, սակայն զիլ մտորում է մահվան մասին, գաղափարաբանության, պատերազմի անհավատալի դաժանության և անհեթեթության մասին:
6)«Հեշտ շնչառություն», Իվան Բունին
Պատմություն գիմնազիստուհի Օլյա Մեշերսայայի, կանացիության և առաջին մտերմության մասին: «Հեշտ շնչառությունն» աղջիկների այն կարևոր որակն է, որոնք տղամարդկանց ստիպում են սիրուց խելագարվել, իսկ երիտասարդ օրիորդներին՝ ապաշնորհ կերպով վերաբերվել սեփական կյանքին:
7)«Լոլիտա», Վլադիմիր Նաբոկով
Այս պատմության ընկալումն ուղղակիորեն կախված է ընթերցողի մտահորիզոնից: Ինչ-որ մեկն այստեղ տեսնում է ընդամենը մեծ այլասերվածի և կրքոտ ենթատեքստ, ինչ-որ մեկը՝ իմաստի խորությունը, լեզվական գեղեցկությունը, կյանքի ու սիրո զգացումների միջև հակադրության անվերջությունը:
8)«Թակարդ Մոխրոտիկի համար», Սեբաստյան Ժապրիզո
Թեթև, հրաշալի դետեկտիվ է ֆրանսիացի երիտասարդ աղջիկների մասին, ովքեր սիրում են սպիտակ հագուստ և բաց ավտոմեքենաներ: Աղջկական վնասակարության ու ստորության մասին լավագույն հրատարակություններից մեկն է:
9)«Ուոլդեն կամ կյանքն անտառում», Հենրի Դեյվիդ Թորո
Թորոն 2 տարի, 2 ամիս և 2 օր է անցկացրել Մասաչուսեթս նահանգում՝ Կոնկորդի մոտ, Ուոլդեն լճակի ափին իր կողմից կառուցված հյուղակում, որպեսզի գրի այս գիրքը: Սա պատմություն է այն մասին, թե ինչ է նշանակում լինել իրականում ազատ ճնշումներից ու հասարակության կարծրատիպերից:
10)«Կյանքը պարտքով», Էրիխ Մարիա Ռեմարկ
Մեծ վարպետի անհավանական հզոր հրատարակություն, ում արձակը երբեք չի հնանում: Սա հիասքանչ և հուզիչ պատմություն է՝ միայնության և մեծ սիրո, մահվան և արժեքավոր կյանքի մասին:
Նյութի հեղինակ՝ Մարիամ Թեյմուրազյան
No comments:
Post a Comment