Ռուսական 10 հեռուստասերիալ, որոնք մեր ժամանակների ամենահետաքրքիրն ու լավագույնն են։ - Erevan.live

Լրահոս

Լրահոս

Translate

3/17/2021

Ռուսական 10 հեռուստասերիալ, որոնք մեր ժամանակների ամենահետաքրքիրն ու լավագույնն են։

 Erevan.live-ը առանձնացրել է  ռուսական 10 հեռուստասերիալ, որոնք մեր ժամանակների ամենահետաքրքիրն ու լավագույնն են։


1)Սարանչա/Саранча, 2015

Ռեժիսոր` Եգոր Բալանով

Դերերում՝ Պյոտր Ֆյոդորով, Պաուլինա Անդրեևա, Դմիտրիյ Շեվչենկո, Եկատերինա Վոլկովա ևն



Այս ֆիլմը սիրո և խելագարության մասին է: Գլխավոր հերոսներ Արտյոմն ու Լերան ոչ մի ընդհանրություն չունեն: Լերան հարուստ և նշանավոր ընտանիքից է, մինչդեռ Արտյոմը հասարակ տղա է, որը գրում  և ստեղծագործում է, սակայն բացի սիրուց ոչինչ չի կարող առաջարկել աղջկան: Ոչինչ չի կարող խոչընդոտել այս երկուսի հարաբերություններին, սակայն…


2)Ֆարցա/Фарца, 2015

Ռեժ.՝Եգոր Բարանով

Դերերում՝ Ալեքսանդր Պետրով, Ֆիլիպ Գորենշթեյն ևն



Ֆիլմի իրադարձությունները մեզ տանում են նախորդ դարի 60-ականներ: Գլխավոր հերոսները 4 ընկերներ են, որոնք հանուն իրենց ընկերության պատրաստ են ամեն ինչի: Նրանք բոլորն էլ երազանքներ ունեն, սակայն 60-ականներին տնտեսությունում տեղի են ունենում փոփոխություններ, որոնք անդրադառնում են նաև տղաների վրա:


3)Մեթոդ/Метод, 2015

Ռեժ.՝Յուրի Բիկով

Դերերում՝ Կոնստանտին Հաբենսկի, Պուլինա Անդրեևա, Ալեքսեյ Սերեբրյակով ևն



Հայտնի և սիրված դերասան Կոնստանտին Հաբենսկուն այս անգամ տեսնում ենք Ռոդիոն Մեգլին անունով հմուտ քննիչի կերպարում: Մեգլինը բացահայտում է այնպիսի հանցագործություններ, որոնք չի կարող բացահայտել ոչ ոք և նրան այս հարցում օգնում է նրա գրավիչ օգնական Եսենիան:

Ժամանակի ընթացքում ուսուցիչ-աշակերտ հարաբերությունները այլ կերպ են զարգանում:


4)Դավաճանություններ/Измены, 2015

Ռեժ.՝Վադիմ Պերելման 

Դերերում՝ Ելենա Լյադովա, Գլաֆիրա Տարխանովա ևն



Այս սերիալի կենտրոնում է կինը: Կինը, ով հոգնելով ամուսնական միապաղաղ ու մոնոտոն կյանքից, դավաճանում է ամուսնուն: Նա ունի 3 սիրեկան: Ասում են, որ դոմինոյի էֆեկտի պես, երբ որևէ մեկի կյանքում փոփոխություն է տեղի ունենում, դա ակամայից ազդում է նայ կողակիցների վրա:


5)Հալեցում/Оттепель, 2013



Ռեժ.՝Վալերիյ Տոդորովսկիյ

Դերերում՝ Եվգենի Ցիգանով, Ալեքսանդր Յացենկո, Աննա Չիպովսկայա ևն


Ֆիլմի իրադարձությունները տեղի են ունենում նախորդ դարի 60-ականներին, Մոսկվայում: Գլխավոր հերոսը երիտասարդ և շատ տաղանդավոր օպերատոր Վիկտոր Խրուստալյովն է, որը աշխատում է «Մոսֆիլմում»: Վիկտորը մտերիմ ընկերոջ՝ Կոստյայի մահից հետո ի զարմանս իրեն գտնում է մի հրաշալի սցենար, որը Կոստյան կյանքի օրոք է գրել: Վիկտորը գիտակցում է, որ այն, ինչ նա գտել է անգին է և կարող է ցնցել աշխարհը:


6)Նախագահի արձակուրդը/Каникулы президента

Ռեժ.՝Իլյա Շերստոբիտով

Դերերում՝ Դմիտրի Գրաչյով, Աննա Ցուկանովա-Կոտ, Նաստասյա Սամբուրսկայա ևն



Ֆիլմը պատմում է երկրի նախագահի՝ Ղրիմ ուղևորության մասին: Նա հույս ունի, որ այնտեղ նրան կհաջողվի անջատվել առօրյա հոգսերից և հանգստանալ: Սակայն շուտով նա գիտակցում է, որ տեղի բնակիչները նրան հանգիստ չեն թողնի և դիմում է դիմահարդարի օգնությանը:


7)Սահմանագիծ/Рубеж


Ռեժ.՝Դմիտրի Թյուրին

Դերերում՝Պավել Պրիլուչնի, Ստանիսլավ Դուժնիկով ևն



Միխայելն ունի ամեն ինչ, բացի ամենագեղեցիկ զգացմունքից՝ սիրուց: Գլխավոր հերոսը համոզված է, որ սիրուց ավելի կարևոր բաներ կան այս աշխարհում, սակայն մի գեղեցիկ օր նա հանդիպում է այն աղջկան, որը ստիպում է Միխայելին վերանայել իր բոլոր արժեքները: Սակայն, ոչ բոլորն են ունակ սիրել, սիրել անկեղծ սիրով: Որպեսզի կարողանա սիրել, հերոսը ձեռք է բերում գերբնական ուժ:


8)Վերջին դյուցազնը/Последний богатырь



Ռեժ.՝Դմիտրի Դյաչենկո

Դերերում՝Միալ Սիվացկայա, Վիկտոր Հորինյակ, Եկատերինա Վիլկովա ևն


Հասարակ տղա Իվանը Մոսկվայից տեղափոխվում է Բելոգորիե կոչվող մի տեղ, որտեղ մոսկովյան իրականությանը զուգահեռ ապրում են հեքիաթի հերոսները: Իվանը հայտնվել է բարու և չարի պայքարի արանքում և որոշում է կայացնում պայքարել չարի դեմ: ինչո՞ւ հենց Իվանը…


9)Սելֆի/Селфи

Ռեժ.՝ Նիկոլայ Խոմերիկի

Դերերում՝Կոնստանտին Խաբենսկի, Յուլիա Խլինինա, Ֆեոդոր Բոնդարչուկ ևն



Ֆիլմի գլխավոր հերոսը Բոգդանով անունով պատկառելի տարիքի մի տղամարդ է, որը հայտնվել է ծուղակում. նա ունի կրկնօրինակ, որն ապրում է հերոսի կյանքով, նրա փոխարեն վարում է Բոգդանովի հաղորդումը, հանդիպում և զրուցում է երկրպագուների հետ: Կրկնօրինակ տղամարդն ավելի անկեղծ է իր հետևորդների հետ, սրամիտ է, հումորով և շատ հաջողակ, նա զրկել է Բոգդանովին ամեն ինչից: Ի՞նչ անել: Ինչպե՞ս վերականգնել երբեմնի բարի համբավը: Բոգդանովը հանձնվել է, և միայն նրա դուստրն է պատրաստ պայքարել կրկնօրինակի դեմ:


10)Մեծ/Большой

Ռեժ.՝Վալերի Տոդորովսկիյ

Դերերում՝ Ալիսա Ֆրեյնդլիխ, Վալենտինա Տելեչկինա ևն



Ֆիլմի գլխավոր հերոսուհին Յուլիա անունով մի աղջիկ է, որը երազում է բալետի պարուհի դառնալու մասին: Յուլիան տաղանդավոր է և շատ է սիրում այն, ինչ անում է: Մի գեղեցիկ օր նրան նկատում է բալետի հայտնի արտիստ Պոտոցկին, որն առաջարկում է աղջկան ավելի լրջորեն զբաղվել բալետով, սակայն ամեն ինչի համար ստիպված ես լինում վաղ թե ուշ վճարել. Յուլիան պետք է շատ աշխատի և բազում դժվարությունների միջով անցնի:


Նյութի հեղինակ՝ Մարիամ Թեյմուրազյան


No comments:

READ MORE