Լոնդոնի բնակչուհին մեկ միլիոն ֆունտ ստեռլինգ (700 մլն դրամից ավելի) է ծախսել հայազգի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի արտաքինը ունենալու համար։ Համապատասխան պատմությունը հայտնվել Է The Sun-ում։
Չալի (Chaly) անունով հերոսուհին լրագրողներին պատմել է, որ երբեք պլաստիկ վիրահատություններ չի արել, որպեսզի նմանվի ինչ-որ մի հայտնիի: «Ես երբեք չեմ պառկել դանակի տակ՝ Քիմին նմանվելու համար։ Ես արել եմ բոտոքսի և հիալուրոնաթթվի ներարկումներ, բայց դա անում են բոլորը» - ընդգծել է անգլիացին եւ ավելացրել է, որ բնկանից նման է Քարդաշյանին:
Միեւնույն ժամանակ, կինը ձեռք է բերել բազմաթիվ իրեր, որոնք կան հայտնի հայուհու զգեստապահարանում: Օրինակ, չորս հազար ֆունտ ստեռլինգ արժողությամբ դիզայներական մի քանի զգեստներ, ինչպես նաեւ Givenchy նորաձեւության տան վերարկուները եւ Tom Ford ապրանքանիշի կոշիկները համապատասխանաբար յոթ եւ հազար ֆունտով:
Բացի այդ, Չալին շուրջ 400 հազար ֆունտ ստեռլինգ է ծախսել հեռուստաստղի պայուսակների վրա: Բացի այդ, նա գնել է շվեյցարական Rolex ժամացույցը 30 հազար ֆունտ ստեռլինգով։
Հերոսուհու խոսքով՝ իրեն մշտապես համեմատում են Քիմ Քարդաշյանի հետ։ «Ինձ անընդհատ կանգնեցնում են փողոցում՝ լուսանկարվելու համար և ասում են, որ ես Քիմի կրկնօրինակն եմ։ Ի դեպ, մենք պարզապես ունենք ընդհանուր ոճ: Մարդիկ իսկապես կարծում են, որ ես փորձում եմ նմանակել նրան, բայց մենք երկու տարբեր մարդ ենք»,— ասել է նա։
Комментариев нет:
Отправка комментария