Նախագահը անձամբ է այցելել ԳՇ ` Օնիկ Գասպարյանին հանդիպելու համար - Erevan.live

Լրահոս

կարդացեք նաև

2/27/2021

Նախագահը անձամբ է այցելել ԳՇ ` Օնիկ Գասպարյանին հանդիպելու համար

 Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբ, որտեղ հանդիպել է ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի հետ:



Մանրամասներ չի հաղորդվում:

Հիշեցնենք, որ այսօր լուրեր էին շրջանառվում, թե կառավարությունից կապ են հաստատել ԶՈՒ ԳՇ պետի հետ՝ հայտնելով, որ Նիկոլ Փաշինյանը խնդրում է՝ Օնիկ Գասպարյանն առավոտյան՝ ժամը 9-ին, ներկայանա կառավարություն՝ իր հետ հանդիպման, սակայն Օնիկ Գասպարյանը մերժել է՝ ասելով. «Իրեն փոխանցեք, որ ես Գլխավոր Շտաբում եմ՝ իմ աշխատավայրում, պետք եմ, թող ինքը գա»։ Ավելի վաղ այս տեղեկությունը չէր մեկնաբանել վարչապետի խոսնակ` Մանե Գևորգյանը և ասել էր.


«Ո՞վ ասաց, որ վարչապետն Օնիկ Գասպարյանին հրավիրել է, նա էլ ասել է՝ իրեն պետք եմ, թող ինքը գա։ Նման ստահոդ լուրերի մի՛ հավատացեք»:

Комментариев нет: