Օրվա աստղագուշակ - Erevan.live

Լրահոս

Translate

կարդացեք նաև

2/17/2021

Օրվա աստղագուշակ

 Խոյ: Ձեր առջև բարդ առաջադրանքներ մի դրեք: Հնարավոր է չկարողանաք դրանցից գլուխ հանել: Խնդիրներն առավել հեշտ կլուծվեն, եթե միայնակ չգործեք: Այսօր հաջողության կհասնեք, եթե ակտիվ համագործակցեք գործընկերների հետ:



Անձնական կյանքում հնարավոր են բախումներ մրցակիցների հետ, հնարավոր է ոմանք փորձեն շահագործել ձեզ, նաև սադրանքի ենթարկել:



Ցուլ: Այսօր հոգսերը շատ են: Առավել լարված օր է սպասվում նրանց համար, ովքեր աշխատում են բժշկության ոլորտում: Բոլոր հարցերում ապավինեք սեփական ուժերին, քանզի օգնություն այսօր դժվար թե ստանաք:


Հրաշալի տեսք ունենք և ամենուր հակառակ սեռի ուշադրության կենտրոնում կլինեք: Ձեր և ձեզ շրջապատող մարդկանց տրամադրությունը չփչացնելու համար` զերծ մնացեք ֆինանսական հարցերի քննարկումից:


Երկվորյակ: Այսօր ձեզ համար շատ կարևոր է գործերում ինֆորմացիայի ճշմարտացիությունը: Գործընկերոջ կամ ղեկավարի հետ կարող են խնդիրներ ծագել, հնարավոր է լարված իրավիճակում հայտնվեք: Օրվա երկրորդ կեսին ֆինանսական կոնֆլիկտների հավանականությունը մեծ է:


Եթե այսօր սիրելիին կասկածի կամ խանդի առիթ տաք, ապա հետագայում դժվար թե կարողանաք նրա վստահությանն արժանանալ: Հետևաբար առավել զգոն եղեք և խուսափեք երկակի խաղերից, քանզի դրանք կարող են ճակատագրական լինել:


Խեցգետին: Գործընկերների հետ հարաբերություններում զգալի լուրջ փոփոխություններ կլինեն: Պետք չե նյարդայնանալ միայն այն պատճառով, որ նրանք ում հետ համագործակցում եք, կթերանան աշխատանքում, կամ կհետաձգեն որոշ նախագծեր:



Հակառակ սեռի ներկայացուցիչների հետ առավել զգուշավոր եղեք, հատկապես եթե նրանք ձեր ազգականներն են կամ մոտ ընկերները: հակառակ դեպքում կոնֆլիկտներից խուսափել չի հաջողվի:


Առյուծ: Հրաշալի օր է մասնագիտական հաջողությունների հասնելու համար: Այդ հարցում ձեզ կօգնեն ոչ միայն գործին անմնացորդ նվիրվածությունն ու պրոֆեսիոնալիզմը, այլ նաև անթերի արտաքին տեսքը: Հանգստություն պահպանելու դեպքում կհաղթահարեք բոլոր դժվարություները:


Հակառակ սեռի ներկայացուցիչների հետ շփումներում զգույշ եղեք , այլապես կարող եք անհարմար իրավիճակում հայտնվել և վտանգել ձեր բարի համբավը:


Կույս: Որոշ իրադարձություններ կստիպեն այլ տեսանկյունից նայել խնդիրներին, պարզաբանել գործընկերների հետ հարաբերությունները, կողմնորոշվել սեփական զգացմունքներում: Այսօր կհաջողվի ձերբազատվել այն բոլոր վախերից, որոնք սովորաբար հետ են պահել համարձակ քայլերից ու խանգարել են ձեզ:


Հրաշալի օր է ստեղծագործական աշխատանքի համար: Կարող եք պարզել հարաբերությունները հարազատների, նաև սիրելիի հետ: Էներգիայի պակաս չեք զգա: Նրանք, ովքեր տառապում են քրոնիկ հիվանդություններով, այսօր ինքնազգացողության թեթևություն կզգան:


Կշեռք: Հնարավորության դեպքում հետաձգեք բարդ և ձանձրալի գործերը: Կենսական ներուժը ցածր է , հոգնածություն կզգաք: Եթե պարտականություններից խուսափել, այնուամենայնիվ, չհաջողվի, ապա փորձեք աջակիցներ գտնել:


Հարազատների ջերմ վերաբերմունքը կուրախացնի ձեզ: Նշանի այն ներկայացուցիչները, ովքեր միայնակ են, այսօր հնարավորություն կունենան գտնել իրենց երկրորդ կեսին, եթե նոր ծանոթություններ հաստատեն և շփման մեջ ակտիվություն ցուցաբերեն:


Կարիճ: Բարենպաստ օր է գործընկերների հետ ակտիվ համագործակցելու, բանակցություներ վարելու համար: Ձեր դրական տրամադրվածությունն այսօր շատ կարևոր է: Աստղեը խորհուրդ են տալիս խոստումներ չտալ, հնարավոր է դժվարանաք կատարել դրանք և անհարմար իրավիճակում հայտնվեք:


Մտերիմների, նաև սիրելիի հետ հարաբերությունները լարված են, վիճաբանություններից խուսափել չի ստացվի: Փորձեք ավելի ներողամիտ ու հանդուրժող լինել: Երեկոն անցկացրեք տանը, հետևեք սննդակարգին:


Աղեղնավոր: Այսօր հաջողությունը կժպտա նրանց, ովքեր հանգստություն կպահպանեն, կցուցաբերեն իրենց մասնագիտական հմտությունները: Էներգիայի մեծ հոսք կզգաք, սակայն կարիք չկա սեփական ուժերից վեր գործեր ձեռնարկել, հակառակ դեպքում կարող եք հիասթափություն ապրել:


Այսօր հակառակ սեռի ներկայացուցիչների կողմից ուշադրության պակաս չեք զգա: Ավելի համարձակ եղեք և ժամադրություններ նշանակեք: Երեկոն անցկացրեք ընտանիքի անդամների, կամ ընկերերի շրջապատում:


Այծեղջյուր: Կենսական ներուժը բարձր է: Այսօր շատերը ձեր կարիքն ունեն, փորձեք ժամանակ գտնել և աջակցել մտերիմներին: Ձեր մտահաղացումներն ազդեցիկ մարդկանց հավանությանը կարժանանան: Ճիշտ կվարվեք, եթե ուշադրությունը կենտրոնացնեք ընթացիկ նախագծերի վրա, իսկ նոր գործերը փոքր-ինչ հետաձգեք:


Հարազատները ձեր կարիքն ունեն, հնարավոր է նրանց խնդիրներն այսօր շատ ժամանակ խլեն , սակայն փորձեք ճիշտ ժամանակին արձագանքել և ոչ մի դեպքում անտարբեր մի եղեք:


Ջրհոս: Շտապողականությունն այսօր կարող է վնասել ձեզ: Մանրակրկիտ ստուգեք այն աշխատանքը, որը կատարում եք, քանի որ անուղղելի սխալ թույլ տալու հավանականությունը մեծ է: Կարևոր հարցերը քննարկեք օրվա առաջին կեսին:


Ընտանիքի անդամների հետ հնարավոր են տարաձայնություններ աննշան հարցերի շուրջ: Այդ ամենին մեծ նշանակություն տալ, կամ դրանց պատճառով ընկճվել չարժե: Ժամանակի ընթացքում ամեն բան կհարթվի:


Ձկներ: Այսօր չարժե լուրջ հարցերով զբաղվել, նոր նախագծեր քննարկել: Որոշ գործեր կարող եք հանձնարարել այն գործընկերներին, որոնց մասնագիտական պատրաստվածության հարցում կասկածներ չունեք: Հրաշալի օր է ստեղծագործական գործունեության համար:


Հարազատներն այսօր ուշադրություն և հոգատարություն կպահանջեն: Ձեր նրբանկատությունն այսօր բարձր կգնահատվի: Երեխաների հետ կապված հարցերում զգոն և հետևողական եղեք:

Комментариев нет: