Եթե բանակը ոտքի չկանգնի, մենք պիտի կանգնեցնենք. Վազգեն Մանուկյան - Erevan.live

Լրահոս

Translate

կարդացեք նաև

2/27/2021

Եթե բանակը ոտքի չկանգնի, մենք պիտի կանգնեցնենք. Վազգեն Մանուկյան

 «2018-ին Նիկոլ Փաշինյանը կոռուպցիայի դեմ պայքարելու անվան տակ մտավ բանակ և այն կոտրեց»,- այսօր՝ ընդդիմության հանրահավաքի ժամանակ ասաց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը։



 «Գեներալ անունը հայհոյանք էր դարձել։ Հիմա նորից փորձ է արվում ջարդել բանակը․․․ Այսպիսի վիճակ է՝ Նիկոլը քայլ արեց, բանակն իր քայլն արեց՝ ասելով, որ Նիկոլին չի ընդունում։ Նիկոլը դիմեց Օնիկ Գասպարյանին հանելուն։ Հիմա եթե իրեն չհաջողվի հանել Գասպարյանին, ինքը պարտված է բոլոր ուժային կառույցների աչքի առաջ, իսկ եթե հաղթի և կարողանա ինչ-որ ձևով հանել, ես համոզված եմ, որ բանակը ոտքի կկանգնի։ Եթե չկանգնի, մենք պիտի կանգնեցնենք»,- ասաց Մանուկյանը՝ ընդգծելով, որ այս մի քանի օրում որոշվում է ընդդիմության ամբողջ պայքարի ճակատագիրը։

Комментариев нет: