Մենք շարունակելու ենք վռնդել այդ սուտասաններին․ հերթական ապացույցները Ադրբեջանում հայատյացության պետական քաղաքականության մասին - Erevan.live

Լրահոս

Translate

կարդացեք նաև

2/15/2021

Մենք շարունակելու ենք վռնդել այդ սուտասաններին․ հերթական ապացույցները Ադրբեջանում հայատյացության պետական քաղաքականության մասին

 ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հրապարակել է հերթական ապացույցները Ադրբեջանում հայատյացության պետական քաղաքականության ու հայերի նկատմամբ էթնիկ հիմքով թշնամանքի խորքային արմատների վերաբերյալ: Դրանք են՝


 


 

Ադրբեջանի նախագահի պաշտոնական ուղեձները Հայաստանի ու հայերի մասին՝


1) մենք շարունակելու ենք վռնդել այդ սուտասաններին (նկատի ունի հայերին): Նրանք տեսնում են, որ մենք իրենց դաս ենք տալիս, որը նրանք երբեք չեն մոռանա.



2) նրանք ո´չ խիղճ ունեն, ո´չ բարոյականություն.


3) նրանք նույնիսկ ուղեղ չունեն.


4) 30 տարի այն (նկատի ունի Արցախը և մանավորապես` Ֆիզուլին [Վարանդան]) եղել է վայրի հրեշների ձեռքում, վայրի գազանների ձեռքում, շակալների ձեռքում.


5)Ֆիզուլիի մնացորդները հայկական ֆաշիզմի ցուցադրությունն են և վկայում են հայկական ֆաշիզմի մասին:


6) կարծես վայրի ցեղ էր տիրել քաղաքին.


7) մենք պետք է տանենք ավելի ուժեղ պայքար Հայաստանի դեմ ու ավելացնենք պայքարի կշիռը: Մենք այն մեկուսացրել ենք միջազգային և տարածաշրջանային բոլոր ծրագրերից:


Այս նույն բառերն են օգտագործում նաև ադրբեջանական զինվորականները հայկական կողմի զինծառայողների ու քաղաքացիական անձանց սպանության, նրանց խոշտանգելու ու անմարդկային վերաբերմունքի ենթարկելու տեսանյութերում:



Մանրամասներն արտացոլված են Հայաստանի ու Արցախի Մարդու իրավունքների պաշտպանների 2020թ. համատեղ արտահերթ զեկույցում, որ վերաբերում է Ադրբեջանում էթնիկ հայերի նկատմամբ կազմակերպված ատելության խոսքին և թշնամանքին` որպես պատերազմի ընթացքում ադրբեջանական զինված ուժերի կողմից էթնիկ պատկանելիության հիմքով խոշտանգումների ու անմարդկային վերաբերմունքի պատճառներ:

Комментариев нет: