Սկսենք սրիկայից՝ նա տալու է հրաժարական. Արմեն Աշոտյան - Erevan.live

Լրահոս

կարդացեք նաև

2/15/2021

Սկսենք սրիկայից՝ նա տալու է հրաժարական. Արմեն Աշոտյան

 «Սկսենք սրիկայից՝ նա տալու է հրաժարական, նա գնալու է այդ պաշտոնից, ձևերը կլինեն տարբեր: Ինչքան էլ իր թրքաբարո կաշին հաստացրել է այս ընթացքում և ծաղրում է հայ ժողովրդի արժանապատվությունը, մեր գոյության առջև փակել է իր պաշտոնավարմամբ լույսը, մեկ է՝ նա գնալու է»,- այս մասին ADTV «Հարցազրույց»-ի տաղավարում հայտարարեց Արմեն Աշոտյանը:



Հանրապետական կուսակցության փոխնախագահը նշում է, որ ոչ մի Հայաստանի ղեկավարի ժամանակ նման ահրավիրք ու զուլում տեղի չի ունեցել:

«Երբ որ ունես հարևան, բարեկամ,ծանոթ, ֆեյսբուքյան ընկեր, ով այլևս գոյություն չունի, ես այն օրը սարսափահար հայտնաբերեցի, որ իմ ֆեյսբուքյան ընկերներից

մարդիկ են զոհվել: Վաղուց լուր չունեի, մտա նայեմ, հետո տեսա, որ հիշատակով նկարներ են դրված և այլն: Գուցե շատերին իրական չեմ ճանաչել,բայց այդ ցավը նաև իմն է, հարյուր հազարավոր մարդկանց հետ և Եռաբլուրում յուրաքանչյուր խորշում ամփոփված աճյուն մասամբ նաև իմ կենդանի կյանքի, իմ պայքարի, իմ անցյալի ու ապագայի գնահատականն է»,-ասաց Աշոտյանը:


Աշոտյանը հայտարարում է, որ Փաշինյանն է բերել այս պատերազմը,ինքն է հրահրել և ինքն է պատերազմին տվել այս ուժգնությունը, տևողություն և արդյունք:

«Մեղավոր է մեկ մարդ, ով իր ցելոֆանե տոպրակներին և ուսապարկերին բերեց լցրեց Պաշտպանության նախարարությունից մինչև Ազգային Ժողով, կառավարությունից մինչև Արցախի կառավարման մարմիններ: Դուք ասում էիք՝ չեք կարողանում գեներացնե՞լ՝ գեներացված է: Հանրային դժգոհությունը, զայրույթը, հիասթափությունը տարբեր շերտերի մոտ գեներացված է, բայց պետք չէ գեներացնել»,-ասաց Արմեն Աշոտյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Комментариев нет: