Անդրանիկ Քոչարյանը անդրադարձել է Վազգեն Մանուկյանին և ոչ ճիշտ ձևով, ինչը դատապարտելի է. Արթուր Սաքունց - Erevan.live

Լրահոս

կարդացեք նաև

2/23/2021

Անդրանիկ Քոչարյանը անդրադարձել է Վազգեն Մանուկյանին և ոչ ճիշտ ձևով, ինչը դատապարտելի է. Արթուր Սաքունց

 ArmDaily.am-ի հետ զրույցում իրավապաշտպան Արթուր Սաքունցն ասաց, որ այսօրվա ցույցերի ժամանակ ոստիկանների կողմից ցուցաբերած բռնության ամեն դեպքով պետք է քննություն իրականացվի և գնահատական տրվի ոստիկանության գործողությունների իրավաչափությանն ու համաչափությանը։


«Պետք է հաշվի առնել, որ հանրահավաքի կազմակերպիչները կամ խոսնակները հրապարակավ բռնության կոչեր են հնչեցնում, որը ինքը արդեն իսկ խաղաղ հավաքների տրամաբանությունից դուրս է»,-ասաց Սաքունցը։



Մեր դիտարկմանը, որ ամիսներ առաջ հրապարակային կոչ արվեց քարերով կոտրել Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանի գլուխը, սակայն ոստիկանության կողմից նման արձագանք չեղավ, վերջինս հակադարձեց. «Եթե մի ժամանակ չի արվել՝ չի նշանակում, որ մեկ այլ ժամանակ չպետք է արվի։ Ցանկացած խաղաղ հավաքների բնույթը խաթարող կամ բնույթին դեմ ցանկացած հայտարարությունները իհարկե ռիսկեր են ստեղծում և կարող են հավաքի խաղաղ բնույթը ամեն մի պահի խաթարել, դրա համար պետք է ամեն մի կոնկրետ իրավիճակում, եթե ոստիկանության կողմից կատարվել են ոչ օրինաչափ գործողություններ, որից վնասվել են քաղաքացիները, ամեն մի կոնկրետ դեպքով պետք է կատարվի քննություն և իրավական գնահատակ տրվի»,-ասում է Սաքունցը։


Իրավապաշտպանը նշում է, որ պետք է անպայման ոստիկանության այն աշխատակիցը, ոն իրենց նման գործողություններ է թույլ տվել, պետք է պատասխանատվության ենթարկվի։ 


«Իսկ քանակի հետ կապված, դա պայմանավորված է, ես իհարկե չեմ հասցրել հետևել, բայց հետևել եմ վերջին օրերին այս հավաքների ղեկավարների խոսքերին, և նորից եմ կրկնում, ակնհայտ է, որ բռնության կոչեր են»,-հավելում է Արթուր Սաքունցը։



Ինչ վերաբերում է Անդրանիկ Քոչարյանի հայտարարությանը, ապա Սաքունցը կարծում է, որ վերջինս անդրադարձել է Վազգեն Մանուկյանին և ոչ ճիշտ ձևով, ինչը դատապարտելի է․ «Ընդհանրապես քաղաքական բանավեճը և քաղաքական խոսքը պետք է զերծ լինի բռնություն, սպառնալիք, ատելություն, խտրականություն բառապաշարից։ Հեղափոխությունից հետո այս բառապաշարը նոր չի, ուղղակի Ձեզ կհիշեցնեմ Ռոբերտ Քոչարյանի կողմից այդ բառապաշարը՝ ովքեր են այդ տղամարդիկ, չգիտեմ ինչ և այլն, այսինքն՝ մեզ մոտ, երևի թե, անկախությունից հետո քաղաքական բանավեճի և քաղաքական մշակույթի բառապաշարը, ցավոք սրտի, չդրձավ մշակույթ»,-համոզված է իրավապաշտպանը։



Նա կարծում է, որ հասարակությունը բևեռացված չէ և այն մի խումբ աջակիցները, որ ունի ընդդիմությունը, և մի խումբ աջակիցները, որ ունի իշխանությունը՝ դա դեռ բևեռացվածության մասին չի խոսքը, որովհետև հասարակության մեծ մասը տուրք չի տալիս այդ բանավեճին։


«Հրապարակում հավաքված ուժերը որևէ առանչություն չունեն ժողովրդավարության և մարդու իրավունքների հետ՝ բացարձակապես»,-ասում է Արթուր Սաքունցը։


Մեր այն դիտարկմանը, որ շատերը քաղաքական ճգնաժամի հետևանքով կանխատեսում են քաղաքացիական բախումներ, Սաքունցն ասաց. «Երբ որ քաղաքականությամբ սկսում են զբաղվել մաֆիոզ խմբերը, կոռումպացված խմբերը, պետության ու քաղաքացիների դեմ շարունակաբար հանցագործություններ կատարածները և չեն ստանում քաղաքական գնահատական, ցավոք սրտի, քաղաքականությունը վարակվում է, մթնոլորտը աղտոտվում է և դրա պատասխանատուն նաև իհարկե ներկա իշխանությունն է, որը ժամանակին քաղաքական գնահատական չտվեց այդ անպատժելի կառավարման համակարգին»։


Ինչ վերաբերում է արտահերթ ընտրություններին, ապա Սաքունցը համոզված է՝ արտահերթ ընտրություններ պետք է անցկացնել։

Комментариев нет: