52-ամյա Քայլի Մինոուգն առաջին անգամ ամուսնանում է - Erevan.live

Լրահոս

կարդացեք նաև

2/07/2021

52-ամյա Քայլի Մինոուգն առաջին անգամ ամուսնանում է

 



Ավստրալացի երգչուհի Քայլի Մինոուգը, կարծես թե, գտել է իր երջանկութունը։ 52 տարեկանում արտիստը պատրաստվում է առաջին անգամ ամուսնանալ։ Նախորդ բազմաթիվ սիրավեպերն այդպես էլ չեն հասել երջանիկ ամուսնության մակարդակի։


80-ականների սկզբին կարիերան սկսելուց հետո Մինոուգը հանդիպել է դերասանների, լուսանկարիչների, մոդելների հետ, սակայն յուրանքաչյուր նոր սիրավեպ ավարտվել է նախորդի նման՝ բաժանությամբ։ 2016թ․-ին թվում էր՝ երգչուհին համաձայնել էր ընդունել ընկերոջ՝ դերասան Ջոշուա Սասի ամուսնության առաջարկը, սակայն շուտով հայտնի դարձավ, որ զույգը բաժանվել է։



2018թ․-ի սկզբից Մինոուգը հանդիպում է «GQ» ամսագրի բրիտանական տարբերակի ստեղծագործական տնօրեն Փոլ Սոլոմոնսի հետ։ Նա սիրելիից երիտասարդ է վեց տարով, սակայն տարիքային փոքր տարբերությունը նրանց հարաբերություններին առհասարակ չի խանգարում։


Daily Mail-ի հաղորդմամբ՝ օրերս զույգի շրջապատում սկսել են խոսել մոտալուտ հարսանիքի մասին։ Սոլոմոնսի խորթ մայրը լրատվամիջոցների հետ զրույցում հաստատել է, որ սիրահարներն ամուսնանալու մտադրություն ունեն։ Նրա խոսքով՝ ինքը չի կարող ներկայացնել իրադարձության մանրամասները, քանի որ փեսացուն ու հարսնացուն խնդրել են հարազատներին չխոսել այդ մասին, սակայն նշել է, որ շատ ուրախ է նրանց համար։

Комментариев нет: