Մեկ օրվա ընթացքում Հայաստանից Արցախ է վերադարձել 34 տեղահանված - Erevan.live

Լրահոս

Translate

կարդացեք նաև

2/17/2021

Մեկ օրվա ընթացքում Հայաստանից Արցախ է վերադարձել 34 տեղահանված

 Ռուս խաղաղապահները քսանյոթ դիտակետերում իրականացնում են հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողության և իրավիճակի շուրջօրյա մշտադիտարկում: Այս մասին տեղեկանում ենք ՌԴ ՊՆ կայքից:



Հրադադարի ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով: Ռուս խաղաղապահներն ապահովում են քաղաքացիների անվտանգ վերադարձն իրենց մշտական բնակության վայրեր, ցուցաբերում են մարդասիրական օգնություն, վերականգնում են քաղաքացիական ենթակառուցվածքները:



Մեկ օրվա ընթացքում Հայաստանից Արցախ է վերադարձել 34 տեղահանված: Ընդհանուր առմամբ՝ 2020-ի նոյեմբերի 14-ից մինչ օրս Արցախի նախկին բնակության վայրեր է վերադարձել 52 631 մարդ:


Մարդասիրական ականազերծման կենտրոնի ինժեներ-սակրավորների խմբերը շարունակում են Արցախի տարածքի ականազերծումը: Մեկ օրվա ընթացքում մաքրվել են 15 հա տարածք, 5 կմ ճանապարհ, 21 բնակելի շինություն, հայտնաբերվել և ոչնչացման նպատակով դուրս է բերվել 159 պայթյունավտանգ առարկա:


նդհանուր առմամբ, 2020-ի նոյեմբերի 23-ից չպայթած զինամթերքից մաքրվել են 1419 հա տարածք, 413 կմ ճանապարհ, 1361 բնակելի շինություն, այդ թվում՝ 30 սոցիալական նշանակության օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է 24 453 պայթյունավտանգ առարկա:


Ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հնարավոր միջադեպերի կանխման ջանքերը համակարգելու համար շարունակական փոխգործակցություն է պահպանվում Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ:

Комментариев нет: