Հայրենիքի փրկության շարժումը մեծ հանրահավաք է հրավիրում փետրվարի 27-ին՝ ժամը 15-ին - Erevan.live

Լրահոս

Translate

կարդացեք նաև

2/27/2021

Հայրենիքի փրկության շարժումը մեծ հանրահավաք է հրավիրում փետրվարի 27-ին՝ ժամը 15-ին

 Հայրենիքի փրկության շարժումը մեծ հանրահավաք է հրավիրում փետրվարի 27-ին՝ ժամը 15-ին,- այս մասին «Փաստինֆո»-ի եթերում հայտարարել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ՀՓՇ համակարգող Իշխան Սաղաթելյանը։



Նա հույս է հայտնել, որ Նախագահը կկանգնի Սահմանադրության կողքին եւ առարկություններ կներկայացնի, կդիմի Սահմանադրական դատարան։ «Շարժման անունից մեր պատվիրակությունն այդ ակնկալիքը փոխանցել են Նախագահին։ Հույս ու վստահություն ունենք, որ Նախագահը տեղիք չի տա վարչապետի շանտաժներին, ամուր կբռնի Սահմանադրությունը եւ կկանգնի հասարակության կողքին»,- նշել է նա։


Ի. Սաղաթելյանն արձանագրել է, որ Բաղրամյան պողոտան փակ է, գտնվում է քաղաքացիների տրամադրության տակ, որոնցից շատերը գիշերելու են հենց պողոտայում։ «Սրանով մեր կամքն ու վճռականությունն ենք հայտնում բանակին, ասում, որ իրենց կողքին ենք»։

Комментариев нет: