Խոշոր ավտովթար Երևանում. ճակատ-ճակատի բախվել են Mercedes G-ն ու Nissan-ը. բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար - Erevan.live

Լրահոս

կարդացեք նաև

1/21/2021

Խոշոր ավտովթար Երևանում. ճակատ-ճակատի բախվել են Mercedes G-ն ու Nissan-ը. բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար

 հունվարի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:



Ժամը 16:00-ի սահմաններում Լուկաշին 3-րդ փողոցում բախվել են Երևանի բնակիչներ, 36-ամյա Դավիթ Պերճյանի վարած Mercedes G մակնիշի 90 GZ 001 համարանիշի և 42-ամյա Արթուր Ղազարյանի վարած Nissan մակնիշի 36 PX 073 համարանիշի ավտոմեքենաները:



Վթարի հետևանքով վարորդներից Դ. Պերճյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողներն ու ապահովագրական ընկերության ներկայացուցիչը: Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Դավիթ Գևորգյանի գլխավորությամբ:


Փաստի առթիվ Դ. Գևորգյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:


Комментариев нет: