Սամվել Մարտիրոսյանը՝ ցանցում տարածվող նոր խաբերության մասին - Erevan.live

Լրահոս

կարդացեք նաև

1/11/2021

Սամվել Մարտիրոսյանը՝ ցանցում տարածվող նոր խաբերության մասին

 Տեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․




«Ուշադրություն։ Վերջին շաբաթների ընթացքում շատ տարածված խաբեություն է։ Լիստ․ամ եթե մարդ ապրանք է վաճառում, հետը կապնվում են, հտո առաջարկում են վճարել ու հղում ուղարկում ձեր քարտի տվյալը ուզում։ Կամ կեղծ Հայփոստի կայք դմ տալիս ու զուգահեռ տանում ձեր բանկային տվյալները։ Կապնվում են հիմնականում Վայբերով կամ Վոթզափով, ոչ-հայկական համարներից։ Շփվում են ռուսերեն։ Կարճ ասած, ձեր քարտային տվյալները մի տվեք անծանոթներին»։



Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունն էլ հայտնել է․


«Հերթական կեղծիքը, որի միջոցով բանկային քարտի տվյալներ են գողանում։ Զգոն եղեք։ Բանկային քարտի տվյալները անծանոթներին պետք չէ հայտնել։ Առցանց առևտուր պետք է անել միայն վստահելի կայքերից»։

Комментариев нет: