Երևանում թալանել են գործարար Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Հայէկոնոմբանկ»-ի Աջափնյակի մասնաճյուղը - Erevan.live

Լրահոս

կարդացեք նաև

1/21/2021

Երևանում թալանել են գործարար Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Հայէկոնոմբանկ»-ի Աջափնյակի մասնաճյուղը

 SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում հունվարի 18-ին նշված ոստիկանություւն դիմած Երևանի բնակիչ Էրիկ Յախուջյանի ահազանգի փաստով:



Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս հայտնել է, որ հունվարի 17-ի ժամը 17:00-ից մինչև հունվարի 18-ի ժամը 10:30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք Մարգարյան փողոցի 14/57 հասցեում կառուցվող «Հայէկոնոմբանկ»-ի դրսի օդորակիչները տեխնիկական միջոցների գործադրմամբ գողացել են:



Է. Յախուջյանը դեպքի վար ժամանած ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խմբին հայտնել է, որ ինքը աշխատում է «Հայէկոնոմբանկ»-ի Աջափնյակ մասնաճյուղում՝ որպես կառավարիչ:

Комментариев нет: