«Ես ողջ կյանքս խաղացի և պարտվեցի կյանքում». Արմեն Ջիգարխանյանի բուժքույրը վերհիշել է դերասանի՝ վերջին օրերին ասած խոսքերը - Erevan.live

Լրահոս

կարդացեք նաև

1/01/2021

«Ես ողջ կյանքս խաղացի և պարտվեցի կյանքում». Արմեն Ջիգարխանյանի բուժքույրը վերհիշել է դերասանի՝ վերջին օրերին ասած խոսքերը

 «Կոմսոմոլսկայա Պրավդան» զրուցել է հիվանդանոցի բուժքրոջ հետ, որտեղ երկար ժամանակ բուժում էր ստանում Արմեն Ջիգարխանյանը:Վերջինս պատմել է վերջին օրերին ու ամիսներին նրա վիճակի մասին:



Արմեն Ջիգարխանյանի ընկերը՝ Արթուր Սողոմոնյանը վերջին տարիների ընթացքում պարբերաբար հայտնում էր, որ դերասանի համար առանց Վիտալինայի (Ցիմբալյուկ Ռոմանովսկայա, դերասանի նախկին կինը՝ խմբ.) ավելի լավ է, որ նա լի է ստեղծագործական մտքերով: Սակայն պարբերականի հետ զրույցում բուժքույրը, որի անունը չի հաղորդվում, հայտնել է, որ ամեն ինչ այնքան էլ միանշանակ չի եղել:


«Ջիգարխանյանը հիվանդանոցում էր հայտնվել իր 85-րդ տարեդարձի տոնակատարությունից տասն օր անց: Տվյալ միջոցառումից համացանցում լուսանկար էր հրապարակվել, որում դերասանը նստած էր անվասայլակին և այնքան էլ լավ տեսք չուներ:


Բուժքուրը նշել է, որ հիվանդանոց ընդունվելիս նրա վիճակը ծանր է եղել. «Նա չէր հասկանում, թե ով է, ինչ է իր անունը, որտեղ է գտնվում: Ես նրան հարցրի, թե որ թիվն է հիմա, ասաց. «1987»»:


Բուժաշխատողի խոսքով՝ նրան ոչ ոք չի այցելել, անգամ նախկին կինը՝ Տատյանա Վլասովան, որը ժամանակին հայտարարել էր, թե վերադարձել է ԱՄՆ-ից և մտադիր է վերամիավորվել դերասանի հետ:


Արմեն Ջիգարխանյանը հիվանդանոց էր տեղափոխվել հոկտեմբերի 14-ին: Ինչպես նշում է հիվանդանոցի աշխատակիցը, Ջիգարխանյանն այլևս չէր քայլում: Մինչ այդ նա ամիսներ շարունակ առանց խնամողի վերահսկողության է մնացել: Հիվանդանոցից դուրս նրա խնամող բուժքույրը փետրվարին մեկնել էր Ուկրաինա և չէր կարողացել վերադառնալ համավարակի պատճառով: «Նա վերադարձել էր նոյեմբերին և առաջին հայացքից չէր ճանաչել դերասանին», - նշում է բուժքույրը՝ հավելելով, որ հիվանդանոց ընդունվելիս նա շատ նիհար էր և 67 կգ էր կշռում:


«Նրա մոտ դիաբետ կար: Պետք էր նախ կերակրել նրան, ապա ինսուլին ներարկել: Նրա մոտ կարճատև լուսավորման պահեր էին լինում, սակայն երկար ժամանակ խոսել չէր կարողանում: Նա մի անգամ ասաց ինձ. «Ես ոչ ոքի պետք չեմ, գիտես: Ես ողջ կյանքս խաղացի և պարտվեցի կյանքում»»,- վերհիշել է բուժքույրը:

Комментариев нет: