Արծվաբերդ գյուղում այրվել է մոտ 800 հակ անասնակեր - Erevan.live

Լրահոս

կարդացեք նաև

1/15/2021

Արծվաբերդ գյուղում այրվել է մոտ 800 հակ անասնակեր

 Հունվարի 14-ին, ժամը 17:34-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արծվաբերդ գյուղում այրվում է խոտածածկույթ: Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը:



Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։



Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արծվաբերդ գյուղի 1-ին փողոցի 10-րդ փակուղու տներից մեկի բակում։


Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:33-ին, մարվել՝ 21:27-ին: Այրվել է մոտ 800 հակ անասնակեր:

Комментариев нет: