Ստեփանակերտում ավտովթարից Քարին Տակի 36-ամյա բնակիչ է մահացել - Erevan.live

Լրահոս

կարդացեք նաև

1/21/2021

Ստեփանակերտում ավտովթարից Քարին Տակի 36-ամյա բնակիչ է մահացել

 Ստեփանակերտում այսօր՝ հունվարի 20-ին մահվան ելքով ավտովթար է տեղի ունեցել։ ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են, որ մայրաքաղաքի Նաբերեժնայա փողոցում ժամը 17:23-ին ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել։



«Պարզվել է, որ Շուշիի շրջանի Քարին Տակ գյուղի բնակիչ, 1984թ. ծնված Մ. Բ.-ն ստացված մարմնական վնասվածքներից տեղում մահացել է, իսկ ուղևոր՝ 1993թ. ծնված Ասկերանի շրջանի Խնածախ գյուղի բնակիչ Թ.Ա.-ն տեղափոխվել է բժշկական կենտրոն:



Ուշադրություն. Հարգելի քաղաքացիներ, Արցախի ճանապարհներին ձյան և տեղ-տեղ մերկասառույցի առկայության պատճառով երթևեկելը դարձել է վտանգավոր. խորհուրդ է տրվում երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում»,- ասված է ԱԻՊԾ տարածած հաղորդագրությունում։

Комментариев нет: