Եվս 220 արցախցի վերադարձել է հայրենիք. ՌԴ ՊՆ - Erevan.live

Լրահոս

Լրահոս

Translate

1/01/2021

Եվս 220 արցախցի վերադարձել է հայրենիք. ՌԴ ՊՆ

 Ռուսաստանի խաղաղապահները ուղեկցել են Հայաստանից Արցախ վերադարձող փախստականների հերթական շարասյունը: Տեղեկությունը հրապարակվել է ՌԴ ՊՆ-ի պաշտոնական կայքէջում:


Եվս 220 փախստականներ ավտոբուսներով Երևանից Ստեփանակերտ են տեղափոխվել:



Ընդհանուր առմամբ, շուրջ 47 000 փախստականներ արդեն վերադարձել են Արցախում իրենց մշտական բնակության վայրեր:


Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի զինծառայողները ապահովում են քաղաքացիների անվտանգ վերադարձը իրենց մշտական բնակության վայրեր, տրամադրում են մարդասիրական օգնություն և վերականգնում են քաղաքացիական ենթակառուցվածքները:


Ռուս ռազմական բժիշկները օգնություն են ցուցաբերել Արցախի 1044 բնակչի, այդ թվում՝ 131 երեխայի:


Խաղաղապահների բժշկական թիմերի կազմում կան տարբեր մասնագիտությունների բժիշկներ, ինչպես նաև հոգեբանական ծառայության մասնագետներ, որոնք օգնություն են տրամադրում հեռավոր բնակավայրերի և գյուղերի բնակչությանը:


Զորակազմի բժշկական ծառայությունում աշխատում են ավելի քան 60 բժշկական մասնագետներ, այդ թվում`ռազմական վիրաբույժներ, անեսթեզիոլոգ-վերակենդանացման մասնագետներ, թերապևտներ և համաճարակաբաններ:


Խաղաղապահները քսաներեք դիտակետերում կատարվում է նաև իրավիճակի շուրջօրյա դիտարկում և հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն

No comments:

READ MORE