Դուք էլ հիմա հասկանում եք, թե ժամանակին ես ինչքան ճիշտ էի. Նունե Եսայան - Erevan.live

Լրահոս

կարդացեք նաև

12/03/2020

Դուք էլ հիմա հասկանում եք, թե ժամանակին ես ինչքան ճիշտ էի. Նունե Եսայան

 Այս օրերին մտավորականները ակցիաներ են կազմակերպում ՀՀ-ում գործող դեսպանատների, կառույցների մոտ՝ պահանջելով գերիների հարցին անհապաղ լուծում տալ։ Նրանց են միացել մտավորականներ, ովքեր ժամանակին վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողքին էին կանգնած և գովաբանում էին նրան, սակայն այս օրերին ափսոսանք են հայտնում իրենց քայլերի մասին։



ArmDaily.am-ը ՀՀ վաստակավոր արտիստ Նունե Եսայանից հետաքրքրվեց, թե արդյոք կմիանա իր գործընկերներին, ընկերներին. «Ոչինչ չունեմ ասելու այդ մասով։ Իրենք ուզում, գնում են, լավ են անում»։


Հարցին, թե ինչպես է գնահատում իրավիճակը, Եսայանը նշեց. «Դուք էլ հիմա հասկանում եք, թե ժամանակին ես ինչքան ճիշտ էի։ Էն ժամանակ չէր հասկացվում, երևի հիմա մի քիչ սթափվեն ու հասկանան, որ իմ խոսքերը միշտ ճիշտ են եղել։ Հիմա էլ ի՞նչ ասեմ»։


Դիտարկմանը, թե այս իրավիճակից դուրս գալու ինչ ելքեր է տեսնում, երգչուհին նկատեց. «Իրավիճակից դուրս գալը բարիանալն է։ Որ օրը, որ ֆեյսբուքում վատ մեկնաբանություն չի լինի, մեր ազգը կդառնա նորմալ ազգ ու առաջ կգնա։ Ուզու՞մ եք նորմալ ազգ լինենք, ուրեմն պետք է ֆեյսբուքը փակենք, գցենք այն կողմ, այդ ժամանակ մեզ մոտ ամեն ինչ կստացվի»։

Комментариев нет: