Արմդեյլին և Լեգալ Մայնդս ընկերությունը շարունակում են «Քո իրավունքը» հաղորդաշարը, որի նպատակն է հանրային իրազեկումը և հասարակությանն իրավական օգնության տրամադրումը:
Այս հաղորդմանը մենք կանդրադառնանք Ադրբեջանի կողմից 2020թ. սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով անհայտ կորած զինծառայողների ընտանիքների աջակցության միջոցառման մասին։
Սոցիալական աջակցությունը տրամադրվում է ամենամսյա դրամական վճարի ձևով՝ յուրաքանչյուր անհայտ կորած զինծառայողի հաշվով ամսական 300 000 դրամի չափով, բայց ոչ ավելի, քան 6 ամսվա համար։
Ամենամսյա դրամական վճարի տրամադրումը դադարեցվում է, եթե անհայտ կորած զինծառայողը ճանաչվել է հիմնադրամի շահառու։
Ամենամսյա դրամական վճարի տրամադրումը դադարեցվում է, եթե հայտնի է դարձել զինծառայողի գտնվելու վայրը կամ դադարել են զինծառայողին անհայտ կորած համարելու հիմքերը։
Ռազմական գործողությունների հետևանքով անհայտ կորած զինծառայողների ընտանիքների աջակցության միջոցառմանը ավելի մանրամասն անդրադարձել ենք հաղորդմանը։ Եթե կլինեն հարցեր, կարող եք գրել դրանք մեկնաբանություններում, սիրով կպատասխանենք։ Հետևեք մեզ և եղեք իրազեկված։
No comments:
Post a Comment