Երգչուհի Շուշան Պետրոսյանին դեկտեմբերի 17-ին ոստիկանությունը բերման է ենթարկվել, PanARMENIAN.Net ին ասացին ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:
«Նա բերման է ենթարկվել քաղաքացու հաղորդման հիման վրա նախապատրասվող նյութերի շրջանակներում»,- նշեցին ոստիկանությունից։
Երգչուհուն բերման ենթարկելու առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է մեկնել Ոստիկանության Կենտրոնական բաժին։
Ոստիկանությունում դեկտեմբերի 14-ին մի քաղաքացի հաղորդում էր ներկայացրել, որ երգչուհի Շուշան Պետրոսյանն իրեն ծեծի է ենթարկել։ Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվել:
Комментариев нет:
Отправка комментария