Ճապոնական մատչա կանաչ թեյը քրքումի հետ իդեալական ըմպելիք է, ըստ փորձագետների: Այս համադրությունը, կանոնավոր օգտագործման դեպքում, թույլ է տալիս նվազեցնել հիվանդությունների ռիսկը եւ երկարացնում է կյանքի տեւողությունը ծերացման գործընթացը արգելելու հաշվին, նշում է «ՌԻԱ Նովոստին»:
Հայտնի է, որ մեկ ճաշի գդալ քրքումում պարունակվում է մանգանի ամենօրյա նորմայի 26%-ը, երկաթի նորմայի 16%-ը, ինչպես նաեւ վիտամին C-ն: Սա իսկական սուպերպրոդուկտ է, որն ունի հակաբորբոքային եւ հակաօքսիդիչ հատկություններ: Նաեւ քրքումին էր նախկինում վերագրվում հակաքաղցկեղային եւ հակադիաբետիկ հատկությունները։
Մատչան նույնպես հակաօքսիդանտների արժեքավոր աղբյուր է (պարունակում է կատեխին). կատեխինները դրական են ազդում արյան շրջանառության, խոլեստերինի ցուցանիշների, ամրապնդում են խոլեստերինը։
Քրքումի և կանաչ թեյի համադրությունը տալիս է ուժեղ ակաօքսիդանտ հատկություններ։
No comments:
Post a Comment