Օրվա աստղագուշակ - Erevan.live

Լրահոս

կարդացեք նաև

12/07/2020

Օրվա աստղագուշակ

 Խոյ: Հարմար օր է երկարաժամկետ ծրագրեր կազմելու համար: Պատրանքներ չեք ստեղծում, ձեր հնարավորությունները ճիշտ եք գնահատում, շրջապատի մարդկանց հարցում ևս չեք սխալվում: Համառություն դրսևորելու դեպքում՝ շահեկան գործարքներ կկնքեք, մասնագիտական առաջընթաց կունենաք, ազդեցիկ մարդկանց շրջանում ձեռք կբերեք հովանավորներ: Հաջողությունը հեշտ չի տրվում , ցանկալի արդյունքների հասնելու համար որոշ ջանքեր կպահանջվեն :



Ցուլ: Հնարավոր են ֆինանսական խնդիրներ, չեն բացառվում կորուստները և տույժերը: Սպասվող գումարային մուտքերը կձգձգվեն, ստիպված կլինեք դիմել մտերիմների, ընկերների օգնությանը: Աշխատավայրում խնդիրներ կծագեն: Ձեր ծանրաբեռնվածությունը չափազանց շատ է, և դրա հետ կապված ձեր դժգոհությունը հայտնելու առիթը բաց չեք թողնի: Ղեկավարության հետ ունեցած վիճաբանությունը կարող է լուրջ հետևանքներ ունենալ:


Երկվորյակ: Այսօր նախաձեռնությունը ձեր ձեռքը կառնեք, մեծ խանդավառությամբ նոր գործեր կձեռնարկեք: Հավատացած եք, որ աջակցության կարիք չունեք և մերժում եք, երբ մտերիմներն իրենց օգնությունն են առաջարկում: Մինչդեռ, նրանց հետ կիսվելով ՝ կխնայեիք ձեր ժամանակն ու ուժերը: Առավել զգույշ եղեք օրվա երկրորդ կեսին, այս ժամանակահատվածում կոտրվածքներ ստանալու վտանգը մեծ է:


Խեցգետին: Օրվա առաջին կեսին կարևոր ոչինչ մի ձեռնարկեք , հակառակ դեպքում սկսած գործերը կձախողվեն: Համախոհներ դժվար թե գտնեք, իսկ թշնամիներ ձեռք կբերեք հեշտությամբ, քանի որ այսօր հակված եք մարդկանց ասելու այն ամենը, ինչ մտածում եք նրանց մասին: Կոնֆլիկտներ կծագեն ուժեղ սեռի ներկայացուցիչների հետ, ովքեր չեն հանդուրժի իրենց հասցեին ձեր մեկնաբանությունները:Օրվա երկրորդ կեսն ավելի լավ կդասավորվի, աշխատանքում հաջողություններ կբերի:


Առյուծ: Հրաշալի օր է նորանոր ծրագրեր կազմելու, երազելու,մտածելու համար: Կոնկրետ գործողությունների անցնել չարժե, դժվար թե այսօր ճիշտ քայլեր ձեռնարկեք, իսկ սխալներից խուսափել չիհաջողվի: Համախոհների հետ հնարավոր են տարաձայնություններ, չի բացառվում, որ նրանցից որևէ մեկը կորոշի դադարեցնել համագործակցությունը: Երեկոն ցանկալի է անցկացնել տանը, կարող եք հյուրեր ընդունել: Միջոցառումները կձանձրացնեն, տհաճ հանդիպումների հավանականությունը մեծ է:


Կույս: Բարդ օր է սպասվում: Շատերը գուցե վայր դնեին զենքերը և հանձնվեին, սակայն ոչ Կույս նշանի ներկայացուցիչները: Այսօր մարտական եք տրամադրված և ձեզ ոչինչ չի կանգնեցի: Աջակիցներ դժվար թե ի հայտ գան, մինչդեռ շատերը ցանկություն կհայտնեն հետևել ձեզ, անցնել ձեր անցած ճանապարհով: Օրվա երկրորդ կեսին, իրադարձությունները կապացուցեն, որ ամեն բան ճիշտ եք արել: Հնարավոր են հետաքրքիր գործնական առաջարկներ, շահութաբեր համագործակցության սկիզբ կդրվի:


Կշեռք: Աշխատելու համար հրաշալի օր է: Մասնագիտական հարցերին ամենայն լրջությամբ և պատասխանատվությամբ եք մոտենում: Ամենաբծախնդիր մարդիկ անգամ ձեզ քննադատելու առիթ չեն ունենա: Կարևոր հարցեր քննարկելիս՝ ղեկավարության հետ միանգամից փոխըմբռնման չեք հասնի, փոխարենը կկարողանաք ապացուցել ձեր իրավացիությունը: Հարմար օր է կարևոր հանդիպումների, քնությունների հանձնման, ղեկավար մարմնի ներկայացուցիչների հետ շփվելու համար:


Կարիճ: Օրվա առաջին կեսն այնքան էլ բարեհաջող չի դասավորվի: Այս ժամանակահատվածում ձեռքբերումներ չեն լինի, անհաջողությունների շղթան կնյարդայնացնի ձեզ: Որևէ արժեքավոր իր կորցնելու վտանգը մեծ է: Խոհարարական, դիզայներական, դիմահարդարման ոլորտում բոլոր տեսակի փորձարկումները կձախողվեն: Օրվա երկրորդ կեսն առավել հաճելի կդասավորվի:


Աղեղնավոր: Օրն անհաջող է: Հեշտությամբ տրվող հաջողությունների ակնկալիք չունենաք, ցանկալի արդյունքի հասնելու համար ստիպված եք շատ աշխատել: Խուսափեք խորամանկություններից, քանզի բացահայտվելու դեպքում խիստ կպատժվեք,իսկ խնդիրները միայն կավելանան: Ազդեցիկ մարդկանց ուշադրությունը գրավելու բոլոր փորձերն անօգուտ են: Հնարավոր են ֆինանսական խնդիրներ: Այնուամենայնիվ հուսահատվել չարժե: Զգուշանալու դեպքում՝ կկարողանաք խուսափել կորուստներից:


Այծեղջյուր: Օրվա առաջին կեսն այքան էլ բարեհաջող չի դասավորվի, սակայն հրաշալի կերպով կհաղթահարեք բոլոր դժվարությունները: Այսօր նշանի ներկայացուցիչները բարդ իրավիճակներում անգամ չեն կորցնում հոգեկան հավասարակշռությունը, օգնում են հաշտվել բոլոր նրանց, ովքեր գժտվել են միմյանց հետ, ոգևորում են մտերիմներին, նոր ծանոթություններ են հաստատում: Այսօր ազդեցիկ հովանավորներ գտնելու հավանականությունը մեծ է:


Ջրհոս: Ստիպված կլինեք համակերպվել հանգամանքների հետ և փոխել նախապես կազմած ծրագրերը: Լուրջ անախորժությունների մասին խոսք լինել չի կարող, սակայն փոքր թյուրիմացություններն անգամ սրտին մոտ կընդունեք: Օրվա երկրորդ կեսին կդժվարանաք շփվել մարդկանց հետ, տրամադրությունը փոփոխական կլինի: Շինարարությամբ, վերանորոգման աշխատանքներով զբաղվել չարշժե: Զգուշացեք սուր կտրող գործիքներից: Փորձեք խնայել դրամական միջողցները, խուսափեք չնախատեսված գնումներից:


Ձկներ: Իրադարձություններով հագեցած օր է սպասվում: Կարևոր գործերը շատ են, իսկ ժամանակը՝ սուղ: Զերծ մնացեք անիմաստ խոսակցություններից, զբաղվեք այնպիսի գործերով, որոք իրոք արդյունավետ են: Խուսափում եք մտերիմների առաջարկած օգնությունց և սխալ եք վարվում, ընդունելով այն՝ կհաջողվեր թեթևացնել սեփական հոգսերը: Նպատակահարմար օր է ավագ սերնդի ներկայացուցիչների հետ շփվելու համար: Արժեքավոր նվերներ կստանաք: Հնարավոր են գումարային մուտքեր, ի հայտ կգան ազդեցիկ հովանավորներ: Մի շտապեք վստահել նոր ծանոթներին, այսօր ամեն քայլափոխի կհանդիպեք մարդկանց, ովքեր կցանկանան շահագործել ձեզ:

Комментариев нет: