Կորցնում ենք Սյունիքի կարևորագույն սահմանները․ Սուրիկ Խաչատրյան - Erevan.live

Լրահոս

կարդացեք նաև

12/17/2020

Կորցնում ենք Սյունիքի կարևորագույն սահմանները․ Սուրիկ Խաչատրյան

 


Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Սիրելի՛ սյունեցիներ
Օրհասական է պահը։ Կորցնում ենք Սյունիքի կարևորագույն սահմանները։ Այդ կորուստը շատ մոտ ժամանակաշրջանում կբերի Սյունիքի ամբողջական կործանմանը։ Մենք իրավունք չունենք դա թույլ տալու։
Սյունիքը դեռևս 1988թ֊ին համախմբվեց և պահեց մեր սահմանները։ Այսօր կրկին համախմբվելու ու պայքարելու ժամանակն է։ Ոտքի ելե՛ք, ինքնակազմակերպվե՛ք, պահանջե՛ք դավաճան ղեկավարի հրաժարականը, ամուր կանգնե՛ք սահմաններին և թույլ մի՛ տվեք ազերիները ոտք դնեն սյունյաց անարատ հողին։
Երկու օր առաջ վիրահատվել եմ, գտնվում եմ բժիշկների վերահսկողության տակ։ Շատ շուտով կմիանամ ձեզ, որ միասին ամուր պահենք մեր երկիրը։
Մենք Սյունիք չունենք թշնամուն տալու»:




Комментариев нет: