Վազգեն Մանուկյանն ի՞նչ է՝ կոռուպցիոնե՞ր է, թալանչի՞ է, հայրենասե՞ր չէ, անգրագե՞տ է. Վանեցյան - Erevan.live

Լրահոս

Translate

կարդացեք նաև

12/03/2020

Վազգեն Մանուկյանն ի՞նչ է՝ կոռուպցիոնե՞ր է, թալանչի՞ է, հայրենասե՞ր չէ, անգրագե՞տ է. Վանեցյան

 


«Որոշում ենք կայացրել առաջադրելՎազգեն Մանուկյանին»,-լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։

Նրա խոսքով՝ Վազգեն Մանուկյանը ընտրվելու դեպքում կասեցնելու է իր կուսակցական գործունեությունը. «Լինելու է ապակուսակցական անձ և որոշակի ժամանակ անց պարտավորվելու է անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որին ինքը չի մասնակցելու և չի աջակցելու որևէ քաղաքական ուժի։ Դրանք հիմնական պատճառներն էին, որոնք մեզ թույլ տվեցին որոշում կայացնել և առաջադրել նրա թեկնածությունը»։


Դիտարկմանը, թե ենթադրում են, որ մասնակցելու են արտահերթ խորհրդարանական ընտրություններին, դրա համար հիմա իր թեկնածությունը չի առաջադրվել, Վանեցյանը նշեց.«Ոչ թե ենթադրում եմ, այլ անպայման մասնակցելու ենք և ինչպես բոլոր քաղաքական ուժերը, ձգտելու ենք հավաքել մեծամասնություն»։

Վանեցյանը նշեց, որ ընտրությունները պետք է տեղի ունենան մեկ տարվա ընթացքում։

Հարցին, թե Վազգեն Մանուկյան արդյոք վայելում է հանրության մեծ շրջանակի վստահությունը՝ հաշվի առնելով նրա հասցեին հնչող քննադատությունները, Վանեցյանը նշեց, որ անթերի մարդ աշխարհում չկա. «Վազգեն Մանուկյանը ի՞նչ է՝ կոռուպցիոնե՞ր է, թալանչի՞ է, հայրենասե՞ր չէ, անգրագետ է։ Նա մի մարդ է, ով եղել է երրորդ հանրապետության առաջին վարչապետը, մի մարդ է, ով եղել է «Ղարաբաղ կոմիտեի» ղեկավարը, ով բանակաշինության մեջ ունեցել է մեծ ներդրում»։


Комментариев нет: