Մեկ օրվա ընթացքում Հայաստանից Ստեփանակերտ է վերադարձել ավելի քան 850 փախստական - Erevan.live

Լրահոս

կարդացեք նաև

12/07/2020

Մեկ օրվա ընթացքում Հայաստանից Ստեփանակերտ է վերադարձել ավելի քան 850 փախստական

 Ռուս խաղաղապահներն ուղեկցել են փախստականների ավտոբուսները, որոնք Լեռնային Ղարաբաղ են վերադարձել Հայաստանի Հանրապետության տարածքից, հայտնում են Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից:



«Այսօր ավտոբուսներով Երեւանից Ստեփանակերտ է վերադարձել 859 մարդ: Ավտոբուսների երթեւեկությունն իրականացվել է ռուսական խաղաղապահ կոնտինգենտի եւ ռազմական ոստիկանության ծառայության ուղեկցմամբ:



Ռուս խաղաղապահներն ապահովել են շփման գծով խաղաղ բնակչության ավտոբուսների տեղափոխումը դեպի Ստեփանակերտ՝ փախստականների՝ իրենց տները վերադառնալու նպատակով»,-նշվում է հաղորդագրության մեջ:


Ընդհանուր առմամբ Լեռնային Ղարաբաղում մշտական բնակության վայր է վերադարձել ավելի քան 34 հազար փախստական:

Комментариев нет: