Համահայկական դատարանը պետք է պատժի Նիկոլ Փաշինյանին և մաֆիոզ բանդային պետական դավաճանության, թալանի և 5000 մարդու սպանելու համար․ Միքայել Մինասյան - Erevan.live

Լրահոս

կարդացեք նաև

12/19/2020

Համահայկական դատարանը պետք է պատժի Նիկոլ Փաշինյանին և մաֆիոզ բանդային պետական դավաճանության, թալանի և 5000 մարդու սպանելու համար․ Միքայել Մինասյան

 


Ես առաջարկում եմ, որ առաջին անգամ մեր պատմության մեջ մենք իմանանք ոչ միայն մեր հերոսներին, որոնց պետք է պաշտենք, այլև մեր դավաճաններին, որոնց պետք է անիծենք։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հրապարակած «Ռեքվիեմ 3․ փաստեր» վերտառությամբ տեսանյութում հայտարարեց Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը։ 


«Ես 2,5 տարի ապրել եմ պայքարի մեջ, ինչը եղել է շատ ծանր, բայց շատ բաներ ես կարողացել եմ բացատրել, եւ շարունակում եմ բացատրել։ Մարդկանց ատելությունը, որ հիմնված էր սոցիալական ատելության վրա, մարդկանց «չսերը», որ հիմնված էր սխալների վրա, մարդկանց վերաբերմունքը, որ հիմնված էր պրոպագանդայի վրա, մարդկանց սերը, որ հիմնված էր անտրամաբանական վստահության վրա, բայց ամեն ինչ բացատրելի էր մինչեւ նոյեմբերի 10-ը։ Նոյեմբերի 10-ը մի ջրբաժանային, դաժան օր էր, երբ մենք ամբողջ պետությունով ու ժողովրդով պետք է առերեսվեինք իրականության հետ։ Որովհետեւ փաստը հստակ էր․ Նիկոլ Փաշինյանը ստորագրեց փաստաթուղթը, ինչին նախապատրաստվել էր 2,5 տարի։ Նիկոլ Փաշինյանը բերեց մեզ հասցրեց գերեզմանի շեմին, Նիկոլ Փաշինյանը սպանեց մեր 5 հազար տղաներին, եւ դրանից հետո մենք ի՞նչ արեցինք։ Ոչինչ։ Մենք շարունակեցինք էմոցիոնալ բանավեճը․ սրան սիրում եմ, սրան չեմ սիրում եւ այլն եւ այլն եւ այլն։ Եվ բացարձակ չնկատեցինք փաստերը, իսկ մենք ամեն օր իմանում էինք ահավոր փաստեր։ Ես ձեզ մի բան եմ ուզում ասել․ ես այդ հայկական փիլիսոփայության կրողն եմ, որի անունն է, ի վերջո, այդ բառը շատ արդիական է, Հայկական էլիտարիզմ։ Այո, ես համարում եմ, որ հայերը յուրահատուկ են, մենք յուրահատուկ ենք մեր պատմությամբ, մեր աշխատասիրությամբ, մենք յուրահատուկ էինք ինքնապահպանության բնազդներով, բայց նաեւ շատ յուրահատուկ ենք փաստերի հանդեպ արհամարհանքով։ Որովհետեւ այդ փաստերն ասում են մարդիկ, որոնց մենք չենք սիրում։ Մենք արդեն մոռացել ենք, թե ինչու այդ մարդկանց չենք սիրում, բայց չենք սիրում, որովհետեւ մարդը, ում հիմա չենք սիրում, նրանց վարկաբեկել է։ Ես իմ մասին չեմ խոսում, անշուշտ։ Հետաքրքիր բան է, ուրիշ յուրաքանչյուր երկրում, եթե լիներ այս վերջին ժամանակահտվածի փաստերի գոնե 10 տոկոսը, այդ երկրում կլինեին տոտալ կատակլիզմներ։ Ժողովրդավարական երկրում կլինեին քրեական գործեր, ձերբակալություններ եւ այլն, մի քիչ էմոցիոնալ երկրներում կկախեին կամ պատերի տակ կգնդակահարեին։ Մեր երկրում՝ ոչինչ։ Գլխավոր շտաբի պետը պատերազմի 4-րդ օրն ասում է՝ մենք չունենք ռեսուրս եւ պետք է շտապ կանգնեցնենք պատերազմը, բոլորը զարմանում են եւ անցնում են առաջ։ Գլխավոր շտաբի պետն ասում է՝ ես օգոստոսին զգուշացրել էի, որ լինելու է պատերազմ ու մասնակցելու է Թուրքիան, բոլորը զարմանում են ու անցնում առաջ։ Ռուսաստանի նախագահն ասում է՝ ամսի 20-ին եղավ մի լավ առաջարկ, անշուշտ շատ խնդիրներով, բայց շատ ավելի հայանպաստ, Նիկոլ Փաշինյանը, ի զարմանս ինձ եւ մեզ բոլորիս, չհամաձայնեց, եւ մենք բոլորս մոռացանք։ Գլխավոր ռազմական տեսուչը, մարդ, որը պատասխանատու է ոլորտի համար, նշանակված Նիկոլ Փաշինյանի կողմից, ես նրան շատ հարցեր ունեմ այս 2,5 տարվա ընթացքում, երբ Շուշիում բաժակը ձեռքին նրանց հետ ուրախ-զվարթ խմում էր, այդ ժամանակ չգիտե՞ր, որ ՕՍԱ-ԱԿ-ները ժանգոտ էին ու չէին կրակելու։ Աստված իր հետ, դատարանը կորոշի իր մեղքը։ Բայց մարդը խիզախություն գտավ իր մեջ, միակն, ի դեպ, որ կանգնեց ու պատմեց ամբողջը, որ եթե ուրիշ երկրում լիներ, կամ մի 40 մարդու տեղնուտեղը կձերբակալեին կամ տեղում կգնդակահերին։ Ինչ արեցինք մե՞նք, մոռացանք։ Բայց մինչեւ այդ Փաշինյանի ՊՈԱԿ-ը, ստի կայսրությունը, ի պատասխան, գեներալ Հակոբյանի ասածի, որ ՕՍԱ-ԱԿ-ները չէին կրակի, որովհետեւ ժանգոտած էին, եւ դրա պատճառով մեր տղաները մահանում էին, որ ՍՈւ-երը չեն կարող թռչել, եւ Աննան որոշում էր այս կամ այն բանը, դրանից հետո, ի պատասխան, դնում են Մովսես Հակոբյանի տան լուսնակարը, բա դու ինչի ես խոսում թալանչի, եւ այլն։ Հիմա ես ունեմ մի քանի հարց․ 1․ Մենք վստա՞հ ենք՝ այդ տունը Մովսես Հակոբյանինն է, թե՞ ոչ, չգիտենք, բայց բոլորը քննարկում էին իր տունը, մոռանալով, թե ինչ էր նա ասել։ 2․ Ընդունենք դա իր տունն է, մենք վստահ ե՞նք, որ այն թալանված փողերով է գնել։ 3․ Ընդունենք՝ թալանված էր, երբ Նիկոլ Փաշինյանը նշանակում էր Մովսես Հակոբյանին, իր սրտի գեներալին, չգիտե՞ր այդ տան գոյության մասին։ 4․ Մովսեսը թալանչի է, Նիկոլը տականք է, տունն էլ գողացված է, այդ տանն էլ լիքը դիակներ կան, ի՞նչ կապ ունի այդ ամենը նրա պատմածի հետ, ինչ-որ մեկն ասա՞ց՝ սա ճիշտ էր, սա սուտ էր։ ԱԱԾ 2 ղեկավար, ոստիկանության նախկին ղեկավար ասում են, որ Փաշինյանը իջեցրել է հրահանգ՝ Իջեւանում արյան մեջ թաղել մարդկանց բողոքը, որ 2,5 տարվա մեջ եղել են բազմաթիվ հրամաններ, որոնք եղել են հակաօրինական։ Մենք ինչ արեցինք, ոչինչ, մոռացանք։ Այդ ընթացքում մոռացանք՝ սրան սիրում էինք, նրան չէինք սիրում, սա մեր սրտի նախարարն էր․․․ Մենք այնքան ենք խճճվում մարդկանց սիրել-չսիրելու մեջ, որ վերջում բոլորին ատում ենք։ Բայց այդ ընթացքում իրականությունը դրանից չի փոխվում։ Մենք կորցրեցինք ամենակարեւոր 21 օրը։ Եվ այդ 21 օրվա ընթացքում, եթե նույնիսկ ոչինչ չփոխվեր, այդ կապիտուլյացիայի պայմանագիրը նույնությամբ գործեր, բայց գոնե գերիները սկզբից բերվեին, մինչեւ Քարվաճառի հանձնումը, 21-րդ դարում, հայերը գերի են եւ դեռ գերի են ընկնում։ 44 տղա վերադարձավ Հայաստան։ Փառք Սստծո։ Բայց հաջորդ օրը գերվեց 177-ը։ Մենք ինչ արեցի՞նք, էլի խճճվեցինք սիրել-չսիրելու երկընտրանքի մեջ, Վազգեն Մանուկյանին մի քիչ ավելի շատ ենք սիրում, Նիկոլին՝ ավելի քիչ․․․ Ի՞նչ կապ ունի։ Իսկ փաստերը․․․ Փաստերը շատ վատն են։ Փաստերն այն մասին են, որ ՀՀ ղեկավարները կազմակերպված բանդա են, մաֆիոզների բանդա», նշել է նա:

Մինասյանը նշում է, որ համահայկական դատարան է պետք մեզ բոլորիս, որ վերածնունդ տա և նոր հիմք դնի:

Մինասյանի խոսքով դատարանը պետք է քննի բոլոր այն մարդկանց, որոնք, 44 օր, իմանալով, որ մենք պարտվում ենք, լռում էին։ Այդ մարդիկ պետք է պատժվեն, համահայկական դատարանը պետք է պատժի Նիկոլ Փաշինայնին և մաֆիոզ բանդային պետական դավաճանության, թալանի և 5000 մարդու սպանելու համար, հայրենազրկելու համար, գերեզմաններից հանելու համար, գաղթի համար, ամոթի համար, որ երբեք չկրկնի. «Եթե մենք չանենք այդ դատարանը, միշտ ընկնելու ենք նույն թակարդի մեջ»,- ասաց նա։ 


Комментариев нет: