Սպիտակ մետաղե Ցուլը՝ 2021-ի խորհրդանիշ. ինչպես դիմավորել տարին - Erevan.live

Լրահոս

կարդացեք նաև

12/28/2020

Սպիտակ մետաղե Ցուլը՝ 2021-ի խորհրդանիշ. ինչպես դիմավորել տարին

 Մեզ սպասում է անսովոր, պայծառ եւ սրընթաց տարի սպիտակ մետաղական Ցլի նշանի ներքո: Հիշեցնենք, որ Արևելյան մշակույթում սպիտակ գույնը մարմնավորում է մաքրությունը, անմեղությունը, արդարությունը։ Իսկ ինչպես է պետք դիմավորել 2021 թվականը։



Ինչպես ճիշտ նշել


Որտեղ է ավելի լավ՝ տարին դիմավորելու համար


Ցուլը չի հանդուրժում գռեհիկություն, պարծենկոտություն։ Նա հաստատակամության և հիմքերի ջատագովն է։ Եվ այսպես, Նոր 2021 տարին դիմավորելու համար անհրաժեշտ է հավաքվել ընտանիքի ղեկավարի շուրջ, հարազատների եւ բարեկամների շրջանում: Փորձեք հավաքել սեղանի շուրջ իսկապես թանկ մարդկանց: Այս տարվա տոնակատարությունը պետք է լավ կանխամտածել, վատ չի լինի անգամ մի փոքր սցենար մտածել: Իհարկե, պետք չէ ծրագրել ամեն րոպեն, բայց մոտավոր ծրագիր ունենալը լավ կլիներ: Օրինակ՝ մտածել վիճակախաղեր, սեղանային խաղեր, ինչ-որ յուրահատուկ արարողակարգ կազմակերպել՝ նվերների փոխանակման համար:


Ինչ հագնել


Ցուլին պետք է դիմավորել տարվա գույներով: Այս անգամ համապատասխան կլինեն թեթեւ երանգները: Համարձակորեն ընտրեք հագուստները եւ զգեստները սպիտակի եւ նրան մոտ գույներով՝ բեժ, փղոսկր, կաթնագույն, ալեբաստր, սերուցք:Լավ է, եթե գործվածքները փայլուն լինեն: Համոզվեք, որ լրացնում եք հանդերձանքը աքսեսուարներով: Դա վերաբերում է ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց։


Կարող եք ընտրել ականջօղեր, վզնոցներ եւ ապարանջան (բնականաբար, ոչ բոլորը միանգամից): հիանալի կլինի, եթե զարդերը Սպիտակ մետաղից պատրաստված լինեն:


Ուժեղ սեռի ներկայացուցիչները կարող են տոնական երեկոյին ընտրել վերնաշապիկների մետաղյա ճարմանդներ, բրոշներ։ Եթե կա փողկապ, լավ կլինի այն զարդարել հատուկ քորոցով:


Պատշաճ կերպով զարդարում ենք տունը


Այստեղ շատ ընդհանրություններ կան անցյալ տարվա միտումների հետ։ Ցուլը չի սիրում ճչացող գույներ եւ արհեստական բաներ: Նաև, այս անգամ ոչ մի կարմիր գույն ինտերիերի ձեւավորման մեջ. այդ գույնից, ինչպես բոլորս գիտենք, ցուլը կատաղում է։ Իսկ մեզ պետք է բարի եւ հանգիստ տարի: Դուք կարող եք ընտրել տունը ձևավոևելու երկու ուղիներից մեկը:


Առաջինը հանդիսավոր է։ Սփռոցների վառ սպիտակ գույն, օսլայված անձեռոցիկներ: Թույլատրվում են նաև ոսկու, արծաթի եւ կանաչ գույնի դետալներ ևս: Դա կարող է լինել անձեռոցիկներ, բարձեր, դեկորատիվ տեքստիլ լուծումներ՝ սեղանը զարդարելիս, և իհարկե մոմեր: Նույնիսկ ավելի լավ է, եթե մոմը լինի արծաթափայլ:


Մի մոռացեք տարվա տիրոջը հաճոյանալու մասին: Կարելի է տանը հարդից կամ ցորենի հասկերից փոքրիկ տաղավար պատրաստել, որը կլինի տարվա խորհրդանիշի միջավայրի իմիտացիա: Դուք կարող եք տեղադրել կանաչ խոտաբույսեր՝ կենդանի ծաղիկներով, եթե կա նման հնարավորություն: Բացի այդ, սենյակում, ընդհանուր առմամբ, պետք է լինեն շատ բույսեր:


Երկրորդ տարբերակը էկո ոճով բնակարանների զարդարումն է: Այստեղ մենք օգտագործում ենք բամբակյա գործվածքից սփռոցներ, անձեռոցիկներ, բարձեր,  վարագույրներ: Լավ գաղափար է, եթե որոշ ափսեներում հարդիզ «բույն» դրված լինի, կարևորն այն է, որ դա կոկիկ տեսք ունենա։ Դուք կարող եք նաեւ զարդարել սեղանները կանաչ ժապավենով կապված հարդի փոքրիկ խուրցերով: 


Չի արգելվում տունը զարդարելու քարերից պատրաստված կոմպոզիցիաներով: Եթե կա մի փոքրիկ սենյակային շատրվան քարերից պատրաստված՝ տեղադրեք այն մի երևացող վայրում:


Ինչպես գցել սեղանը


Մենք արդեն նշել ենք, որ սեղանի վրա պետք է լինեն «բուսական» զարդեր՝ ծաղկեփնջերի և կանաչի կամ հարդի փոքր խրցեր։ Ցանկի մեջ նաեւ հիմնական տեղը զբաղեցնում են աղցանները:. Իհարկե, Մայրաքաղաքային աղցանը (բայց առանց տավարի մսի) ամանորյա աղցաններ թագավորն է, բայց նրա կողքին պետք է լինեն աղցաններ բանջարեղենով, համեմված խոտաբույսերով և հազարով։ Եթե դուք ուզում եք ավելի «ծանրակշիռ» ինչ-որ բան՝ փորձեք հացահատիկներով աղցաններ, օրինակ բրինձ, բլղուր, օգտակար եւ նորաձեւ կինոա: Ցլի տարում, հասկանալի է, արժե հրաժարվել սեղանին տավարի եւ հորթի միս դնելուց: Բայց դա ոչ մի կերպ չի աղքատացնում տոնական մենյուն:Լավ կլինի տոնական գիշերը պատրաստել լցոնած թռչնամիս՝ բադ, սագ, հնդկահավ, լոր, հավ: Խավարտ ընտրել հենց նույն հացահատիկներից պատրաստված ճաշատեսակները:


Լավ կլինի նաև սեղանին կաթնամթերք դնել: Կարելի է սեղանի վրա պանիրների լայն տեսականի դնել, կաթնային սոուսներ, ինչպես նաեւ կաթնամթերքով աղանդերներ, օրինակ, պանակոտա:


Այս տոնին արժե հրաժարվել բարդ ճաշատեսակներից: Ցուլը գնահատում է պարզությունն ու որակը:


Ինչ նվիրել սպիտակ մետաղական Ցլի տարում


Այս տոնի լավագույն նվերները կապված են տան, հարմարավետության եւ կահավորման հետ:


Տղամարդկանց կարելի է նվիրել շինարարական գործիքներ։ Եթե այն մարդը, ում նվիրելու եք, զբաղվում է խոհանոցով, ապա պետք է ընտրել անջատված դարակներով պահարան, կամ խոհանոցային սարքավորումներ:


Երբեք ավելորդ չեն լինի վերնաշապիկներն ու շարֆերը։ Բայց կաշվե արտադրանքներից այժմ ավելի լավ է հրաժարվել:


Գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին համարձակորեն նվիրում ենք ճենապակյա սպասքի հավաքածուներ, սփռոցներ, անկողնային պարագաներ, կոսմետիկ միջոցներ, որոնք հաշվի չեն առնում կանանց առանձնահատկությունները (չարժե նվիրել դեմքի կրեմ, դեկորատիվ կոսմետիկա, եթե դուք հաստատ չգիտեք կնոջ նախասիրությունները), լոգանքի հավաքածուներ, ձեռքերի խնամքի միջոցներ:

Комментариев нет: