Ինչ տեսք ունի Ադրբեջանին անցած Հադրութ քաղաքը և քանի բնակիչ ունի (լուսանկարներ) - Erevan.live

Լրահոս

կարդացեք նաև

11/21/2020

Ինչ տեսք ունի Ադրբեջանին անցած Հադրութ քաղաքը և քանի բնակիչ ունի (լուսանկարներ)

 44 օր տևած պատերազմի արդյունքում թշնամական զորքերին հաջողվեց իրենց վերահսկողության տակ վերցնել նաև Հադրութ բնակավայրը, իսկ նոյեմբերի 9-ին երեք երկրների ղեկավարների կողմից ստորագրված հայտնի հայտարարությունով էլ վերջնականապես ամրագրվեց, այն Ադրբեջանին հանձնելը։


Հադրութի հիմնադրման մասին հստակ տեղեկություններ հայտնի չեն։ Բնակավայրի տարածքում ու շրջակայքում հայտնաբերվել են տասնյակ հուշարձաններ, որոնք թվագրվում են հեթանոսական, վաղ քրիստոնեական և միջնադարյան ժամանակաշրջաններով։


Տարբեր դարերում բնակավայրը բազմիցս ենթարկվել է պարսիկների, արաբների, սելջուկյան թուրքերի, թաթար-մոնղոլների, օսմանյան թուրքերի ավերածություններին։


Հին Հադրութն օղակված է եղել պաշտպանական մի շարք բերդ-ամրոցներով։ Հյուսիս-արևելքում պահպանվել են «Բերդի մուտք» անունով հին բերդապարսպի հետքերը, հարավում՝ «Ծծախաչ» անունով բերդի, հյուսիսում՝ «Վնեսաբերդի», հարավ-արևելքում՝ «Ցորաբերդի» պարիսպների և աշտարակների առանձին մասեր։ Պահպանվել և նորոգվել է հայ առաքելական Սուրբ Հարություն եկեղեցին, որը հիմնադրվել է 1621 թվականին։ Քաղաքի հին հատվածի որոշ մասեր նույնպես պահպանվել են ի դեմս 1-3 հարկանի պատշգամբներով տների։


Հադրութի բարձրությունը ծովի մակարդակից 720 մետր է, 2008թ-ի տվյալներով այստեղ բնակվում էր շուրջ 3000 մարդ:


Комментариев нет: