Իտալիայի Տոսկանա նահանգի Վիարեջջո քաղաքի համայնքային խորհուրդը քիչ առաջ ընդունեց Արցախի Հանրապետության անկանխությունը ճանաչող բանաձեւ, որով նաեւ կոչ է անում Իտալիայի կառավարությանը նույնպես ճանաչել Արցախը:
Բանաձեւ նաեւ դատապարտում է Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի կողմից ռազմական ագրեսիան Արցախի հանրապետության եւ քաղաքացիների դեմ, ինչպես նաեւ անթույլատրելի է համարում եվրոպական երկրների կողմից ուղղակի եւ արդյունավետ միջամտությունների բացակայությունը, որոնք միտված կլինեն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ամբարտավանությունը կանխելուն, որն օգտագործում է Լեռնային Ղարաբաղի հարցը երկրի ներսում ընդդիմությանը ճնշելու համար:
Վիարեջջո քաղաքը իր համերաշխությունն է հայտնում Արցախի ժողովրդին:
No comments:
Post a Comment