Փաշինյանը լկտիաբար իր ընտանիքին պատկանող թերթով հարցում է ուղարկում ԱԱԾ, ասում է ի՞նչ եղավ՝ սատանային բռնի՞ք. Արթուր Վանեցյան - Erevan.live

Լրահոս

Translate

կարդացեք նաև

11/26/2020

Փաշինյանը լկտիաբար իր ընտանիքին պատկանող թերթով հարցում է ուղարկում ԱԱԾ, ասում է ի՞նչ եղավ՝ սատանային բռնի՞ք. Արթուր Վանեցյան

 


Այսօր փաստացի իշխանության մեջ գտնվող մարդիկ պետք է քայլեր ձեռնարկեն մեր անհետ կորածների և գերեվարվածների ճալատագրերը պարզելու և հետ վերադարձնելու ուղղությամբ, դա ամենաառաջին հարցն է այս պահին։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։ 

«Սա զուտ քաղաքական գործընթաց չէ, սա գործընթաց է հայրենիքի փրկության։ Մեր երկիրը այսօր չի կառավարվում։ Նա պետք է գնա, նա քաղաքական դիակ է, նա պատմության մեջ ուղղակի խայտառակություն է լինելու։ Նիկոլ Փաշինյանն իր պաշտոնավարման ընթացքում բազմիցս տվել է ապօրինի հրամաններ, այդ թվում ԱԱԾ-ին։ Օրինակ երբ որ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստին ասում է՝ հանձնարարում եմ ԱԱԾ տնօրենին գնա գազալցակայաններում ՀԴՄ կտրոն ստուգի՝ դա ապօրինություն է։ Եթե Նիկոլ Փաշինյանը հանձնարարում է, որ ԱԱԾ-ն նրա փոխարեն, որ զբաղվի մեր ազգային անվտանգության սպառնալիքներով, որը բերեց հասցրեց մեզ այս արհավիրքներին, գոնե ինֆորմացիա ստանային, որ «Բայրաքթարները» սկսել են կիրառել և ինչ է պետք անել, որ դրանց դեմը առնեն, դրա փոխարեն հանձնարարում է, որ գնան սատանա բռնեն, հետո էլ լկտիաբար իր ընտանիքին պատկանող թերթով հարցում է ուղարկում ԱԱԾ՝ ասում է՝ ինչ եղավ՝ սատանային բռնիք, թե չբռնիք, վարչապետի հանձնարարականը կատարեցի՞ք, այսինքն նվաստացնում է պետական կառավարման մարմինների դերը, պետական կառավարման համակարգը հիմնատակ քանդել է։ Հիմա մեր անհետ կորածների հարցերով չեն կարող զբաղվել, որովհետև չկա համակարգ, իրենք չգիտեն ոնց զբաղվեն, ոնց գտնեն, ես չեմ ասում, որ չեն ուզում գտնեն, ես կարծում եմ, որ նրանք ուղղակի անկարող են, իրենք մի բան են կարող՝ փորձում են պայքարել իրենց իշխանությունը պահելու համար և վերջ»,- ասաց Վանեցյանը։


Комментариев нет: