Փարիզը չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը․ Ֆրանսիայի ԱԳՆ - Erevan.live

Լրահոս

կարդացեք նաև

11/27/2020

Փարիզը չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը․ Ֆրանսիայի ԱԳՆ

 Փարիզը չի ճանաչում ԼՂ ինքնահռչակ հանրապետությունը, հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ մամուլի ծառայությունը։



«Մեր պարտականությունը որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ կայանում է նրանում, որ աշխատենք ԼՂ հակամարտության բանակցային ճանապարհով կարգավորման վրա, մասնավորապես ԼՂ հետագա կարգավիճակի հարցով»,-նշված է հաղորդագրությանմեջ։

 

Արտաքին քաղաքական գերատեսչությունում ընդգծել են, որ ֆրանսիական իշխանությունները կշարունակեն անել անհրաժեշտ ամեն բան՝ Հարավային Կովկասում իրադրության կայունացման համար։

 

«Փարիզը կպահպանի իր հանձնառությունը Մինսկի խմբի համանախագահության շրջանակում՝ առաջ շարժվելու բոլոր պարամետրերով, որոնք դեռևս պետք է համաձայնեցնել։ Մասնավորապես, խոսքն օտարերկրյա վարձկանների և տարածաշրջանի պատմամշակութային ժառանգության պահպանության վերաբերյալ հարցերի մասին է»,-նշել են նախարարությունում։


Комментариев нет: