Արա Այվազյանի հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի հետ - Erevan.live

Լրահոս

Translate

կարդացեք նաև

11/25/2020

Արա Այվազյանի հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի հետ

 Նոյեմբերի 24-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի հեռախոսազրույցը ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Բիգանի հետ։



ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը շնորհավորել է իր գործընկերոջը՝ ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։



Երկուստեք կարեւորվել է հայ-ամերիկյան սերտ համագործակցության պահպանումը:


Հեռախոսազրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամի հասցեագրման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի շուրջ։ Այս համատեքստում նախարար Այվազյանը շնորհակալություն է հայտնել ամերիկյան կողմից ցուցաբերվող աջակցության համար՝ ընդգծելով միջազգային համապատասխան կառույցների տեղում ներգրավվածության կարեւորությունը:


Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շեշտել է տեղահանված արցախահայության հայրենիք վերադարձի համար պայմանների ապահովման եւ արցախահայության իրավունքների պահպանման ու վերականգնման ուղղությամբ քայլերի ձեռնարկման հրատապությունը:



Նախարար Այվազյանը եւ պետքարտուղարի տեղակալ Բիգանը կարեւորել են ԵԱՀԿ Մինսկի համանախագահ երկրների սերտ համագործակցությունը հակամարտությունից տուժած անձանց շահերի լիարժեք հասցեագրման գործում։

Комментариев нет: