Նիկոլի դէմ լինել չի՜ նշանակում թալանի, կեղծիքի, կողոպուտի ԿՈՂՄ լինել - Erevan.live

Լրահոս

կարդացեք նաև

11/18/2020

Նիկոլի դէմ լինել չի՜ նշանակում թալանի, կեղծիքի, կողոպուտի ԿՈՂՄ լինել

 


Դաշնակից երկրի Ռուսաստանի նախագահ Պուտինը (յարգանք ու պատիւ նրան) ասեց ու Դադիվանքն ու Ղազանչեցոց եկեղեցին իր անձնական հոգատարութեան ներքոյ են։
Իսկ ձեր «հպարտ»ը ասել էր որ գեյը իր անձնական հոգատարութեան ներքոյ է...։ Վանք ու եկեղեցի՞, Ի՞նչ վանք, ի՞նչ եկեղեցի։
Գալով «հպարտ» ոչնչութեան կողմնակիցներին սիրով ասեմ, եթէ դուք գիտակից էք լսելու ու հասկանալու որ ընդդիմադիր Հայ անձինք ձեր թշնամիներն չեն, ձեզ պառակտողները չեն, նախկին չեն, թշնամի չեն..., այլ ձեր արիւնն են..., ձեր միսն են..., ձեր համար նահատակուած հերոսներ են, ձեր համար իրենց ՈՐԴԻները Մահու բերան յանձնել են.... նրանք ձեզնից վատ հայրենասէր չեն. Գոնէ եթէ մի օր հասկանաք որ Նիկոլի դէմ լինել չի՜ նշանակում թալանի, կեղծիքի, կողոպուտի ԿՈՂՄ լինել,.. եթէ մի օր, ԳՈՆԷ ՄԻ՜ ՕՐ հասկանաք որ մենք բոլորս ՀԱՅ ենք, եւ ոչ թէ սեւ-սպիտակ, պիցցայակեր, դուրսպրծուկ կամ այլ որակումներով, կեղծիքով, ֆէյքերի հայհոյիչ բանակով, բաժանարարութեամբ ՛բաժանիր որ տիրես՛ով մինչ օրս աթոռին ատամներով կպածի քարոզներին, մի օր կը հաւատամ որ մենք կարող ենք զիրար հասկանալ ու անցնել առաջ բոլորս.
Վտանգուած ազգ ու հայրենիք փրկել, Սփիւռքը ներգրել հայրենաշինութեան գործին ու հասնել գործնական, իրական ու ՀԱՒԱՔԱԿԱՆ յաղթանակի, եւ ոչ թէ շինծու բեմադրութիւններով, պոպուլիստ «հաղթելու ենք» ստերով, ամբողջ պատերազմի օրերին ՍՏԵԼ ու դաւաճանել ամբողջ Հայ ազգին ու նրա անցած 32 տարիների ամբողջ պայքարին..։
Այ եթէ այսքանը, միայն այսքանը հասկանանք, ձեզ յարգում եմ, սիրում եմ, օրհնում եմ նույնիսկ եթէ տարակարծիք լինենք շատ հարցերի շուրջ։
Իսկ ուղեղազուրկ, բաժանարար, հայրենիքի շռնդալի պարտութիւնից յետոյ «բա նախկիններ՞ը», «բա թալա՞նը», «բա գայիք կռուէիք» , եւ այլ «բա»երով ժողովուրդը մինչ օրս կոյր կերպով արժեզրկումից, բարոյալքումի, հայրենավտանգութեան, քաղաքացիական պատերազմի գնով աթոռին կառչած մնալու հիւանդկախ հետեւորդներ իմ հետ ու իմ էջում գործ չունեն։ Եթէ պատրաստ էք թշնամի տեսնելու ձեր ԱԶԳԻ մեծ մասին ու կէսին, դուք այդ պահից հայ չէ՜ք, կոյր էք, ստամոքսասէր, ծախու, ու մարդ անգամ չէք։ Նմաններ թող չքուեն էջիցս։ Իմ հետ ձեզ ոչինչ է կապում, քանի Թուրք էք տեսնում ձեր եղբայր ու քոյր սրտցաւ ու ընդդիմադիր հայերի մէջ.....։
Նույնիսկ օտար երկրի նախագահը իր հովանավորության տակ վերցրեց մեր ծախուած վանքերն ու սուրբ մշակոյթը... «Հպարտ»-ը թող ողբ թափի որ համակարգիչ, ժամացույց, օծանելիք է կորցրել...։
Այլ երկրի պարտուած ու հայրենիք փրկելու փոխարէն ամէն առիթ վատնած նախագահ կը հրաժարուէր, կը հեռանար, իսկ եթէ իրապէս տղամարդ ու պատիւ ունէր, ինքզինք կը գնդակահարէր, դրօշին պատիւ տալուց ետք...։ Ափսոս որ հիմա ունէք ԱՆՊԱՏԻՒ «մէկը» որ մարդկանց նոյնիսկ սպառնում է, կամուրջներից վար նետում, ու Հայաստանը տալիս է 1937 թուի բռնապետական նախանշանները...։
Զգաստացէք դուք, որ ոչ թէ «թալան» այլ ՀԱՅՐԵՆԻՔ չկորցնէք, եթէ հայը սկսի հային սպաննել այս ձեւերով...։
Մի ոչնչութեան համար, հայրենիքը մի տանէք քաղաքացիական պատերազմի..։ Փողոց եկած ժողովուրդը իր կամքն է արտայայտում այն երկրին որի ԻՐԱՒԱՏԷՐՆ է..։


Комментариев нет: