Միջին ամսական անվանական աշխատավարձը տարեսկզբի համեմատ նվազել է: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վիճակագրական կոմիտեից:
Եթե հունվար ամսին միջին ամսական անվանական աշխատավարձը 191 012 դրամ է կազմել (նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի նկատմամբ 110.5 %), ապա սեպտեմբեր ամսին կազմել է 185 316 դրամ (նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի նկատմամբ 103.9%):
Նշենք, որ ամսական ցուցանիշներում ներառված են նաև փոքր և գերփոքր կազմակերպությունների տվյալները:
Комментариев нет:
Отправить комментарий