Թուրքիայի ընդդիմադիր կուսակցության խոսնակը քննադատել է Քաթարի հետ կնքված համաձայնագիրը - Erevan.live

Լրահոս

կարդացեք նաև

11/27/2020

Թուրքիայի ընդդիմադիր կուսակցության խոսնակը քննադատել է Քաթարի հետ կնքված համաձայնագիրը

 Թուրքիայի Հանրապետական ժողովրդական կուսակցության (CHP) խոսնակ Ֆաիք Օզթրաքը քննադատել է Ստամբուլի ֆոնդային բորսայի 10 տոկոս բաժնեմասի վաճառքը Քաթարին՝ խորհուրդ տալով Քաթարին փոխանցել նաև «Թուրքիայի սեփականության վկայականը»։

Ըստ Gazete Duvar լրատվական կայքի, Օզթրաքը իր քննադատական արձագանքը գրել է Թվիթերի իր միկրոբլոգում։



«Սաքարյայի Տանկի թրթուրային գործարանը տվեցին, չհերիքեց։ Ստամբուլի ջրանցքի տարածքները ուղղակի նվիրեցին, էլի չհերիքեց։ Քաթարցի հրատարակչին 300 միլիոն լիրա վճարեցին, չհերիքեց։ Հիմա էլ բորսայի 10 տոկոսն են Քաթարին տալիս։ Դե եթե այդպես է, միանգամից Թուրքիայի սեփականության վկայականն էլ փոխանցեք Քաթարին և վերջ»,- գրել է Օզթրաքը։

Նոյեմբերի 26-ին, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Քաթարի Պետության էմիր Շեյխ Թեմիմ բին Համադ Ալ Սանիի նախագահությամբ տեղի ունեցած Թուրքիա-Քաթար բարձր ռազմավարական հանձնաժողովի 6-րդ նիստից անմիջապես հետո երկու երկրների միջև ստորագրվել են տասը նոր համաձայնագիր։ Համաձայնագրերը վերաբերում են տնտեսական, արդյունաբերական, միջազգային առևտրի, ազատ գոտիների և ջրային ռեսուրսների կառավարման ոլորտներին։


Комментариев нет: