ՊՆ-ն մանրամասներ է հայտնում Վաղարշակ Հարությունյանի եւ ժամկետային զինծառայողների ծնողների հանդիպումից - Erevan.live

Լրահոս

Translate

կարդացեք նաև

11/29/2020

ՊՆ-ն մանրամասներ է հայտնում Վաղարշակ Հարությունյանի եւ ժամկետային զինծառայողների ծնողների հանդիպումից

 Հայաստանի պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն այսօր՝ նոյեմբերի 28-ին, հանդիպել է Պաշտպանության բանակում ծառայող պարտադիր ժամկետային զինծառայողների ծնողների և հարազատների հետ։



ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ պաշտպանական գերատեսչության ղեկավարը ծանոթացել է զինծառայողների ծնողների բարձրացրած խնդիրներին և հավաստիացրել, որ արվելու է առավելագույնը` մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների սոցիալ-կենցաղային պատշաճ պայմանների ապահովման, զինծառայողների ծնողների բարձրացրած հարցերի լուծման համար: Վաղարշակ Հարությունյանը հայտնել է, որ առաջնահերթ լուծումներ պահանջող խնդիրների կարգավորման համար արդեն իսկ տրվել են համապատասխան հանձնարարականներ։



Ինչ վերաբերում է պատերազմից հետո զինծառայողներին հանգստի հնարավորություն տրամադրելուն, ապա այս հարցը նույնպես շուտով լուծում կստանա` շնորհիվ դեկտեմբերի 1-ից վերսկսվող արձակուրդների։

Комментариев нет: