Ղարաբաղի շուրջ համաձայնությունից հրաժարվելը Հայաստանի համար ինքնասպանություն կլիներ. Պուտին - Erevan.live

Լրահոս

Լրահոս

Translate

11/18/2020

Ղարաբաղի շուրջ համաձայնությունից հրաժարվելը Հայաստանի համար ինքնասպանություն կլիներ. Պուտին

 Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարծում է, որ Հայաստանի  կողմից Ղարաբաղի վերաբերյալ գործող պայմանագրի մերժումը ինքնասպանություն կլիներ այս երկրի համար, հաղորդում է РИА Новости-ն:



«Դա կլիներ ինքնասպանություն: Վարչապետ Փաշինյանը, որն, իհարկե, շատ բարդ իրավիճակում է, սակայն ներկայացրել է իրական պատկերը, իրական դրությունը, ինչպես եղել է եռակողմ համաձայնոթյան ստորագրման պահին, եւ ինչպես կա այսօր: Ես ավելացնելու ոչինչ չունեմ: Նա ասել է ողջ ճշմարտությունը»,- ասել է Պուտինը «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում:


Ընդ որում՝ նա նշել է, որ յուրաքանչյուր երկրի գործն է հետևել կամ չհետևել պայմանավորվածություններին, սակայն պարտավորությունները չիրագործելը «կլիներ մեծ սխալ»:



«Հուսով եմ, որ դա տեղի չի ունենա»,- հավելել է Ռուսաստանի առաջնորդը:

No comments:

READ MORE