«Ես վերջիններից եմ եղել, որ տեսել եմ Արցախի խաղաղ երկինքը ու առաջիններից, որ տեսել եմ՝ ինչպես է երկինքը սկսում պայթել». Գևորգ Գրիգորյան - Erevan.live

Լրահոս

կարդացեք նաև

11/19/2020

«Ես վերջիններից եմ եղել, որ տեսել եմ Արցախի խաղաղ երկինքը ու առաջիններից, որ տեսել եմ՝ ինչպես է երկինքը սկսում պայթել». Գևորգ Գրիգորյան

 


Դերասան Գևորգ Գրիգորյանը Ֆեյսբուքի իր էջում լուսանկարներ է տեղադրել մինչև պատերազմը Շուշի իր այցից և գրառում արել։

«Սեպտեմբերի 23, Շուշի։
Հունվարից չէի եղել Արցախում կոռոնավիրուսի պատճառով, հենց արգելքը հանեցին, սեպտեմբերի 12 ին՝ գիշերը ժամը 2-ի կողմերը ճամփա ընկա ու գնացի, կարոտել էի ու չէի դիմանում։


Ես վերջիններից եմ եղել, որ տեսել եմ Արցախի խաղաղ երկինքը ու առաջիններից, որ տեսել եմ՝ ինչպես է երկինքը սկսում պայթել։ Ու հետո նորից երկինքը խաղաղվեց, բայց արդեն Շուշին մենակ թողեցինք վայրենի ցեղերի հետ, անպաշտպան։
Արդեն որ չդիմանամ, միայն կարող եմ գլուխս պատերին խփել»,- գրել է դերասանը։

Հիշեցնենք, որ դերասանը պատերազմի առաջին օրերից ռազմաճակատ էր մեկնել եղբոր և հոր հետ միասին։


Комментариев нет: