Լույս ու սեր ճառագող. Հայտնիները` Ռիտա Սարգսյանի մասին - Erevan.live

Լրահոս

կարդացեք նաև

11/22/2020

Լույս ու սեր ճառագող. Հայտնիները` Ռիտա Սարգսյանի մասին

 Երեկ կորոնավիրուսային հիվանդության պատճառով կյանքից հեռացավ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կինը` Ռիտա Սարգսյանը:



Ռիտա Սարգսյանը 58 տարեկան էր: Նա ծնվել է 1962 թվականի մարտի 6-ին, Ստեփանակերտում:



Ավարտել է Ստեփանակերտի Ալեքսանդր Գրիբոյեդովի անվան 3-րդ միջնակարգ դպրոցը՝ ստանալով երաժշտական կրթություն։ Որոշ ժամանակ աշխատել է մանկապարտեզում որպես երաժշտության ուսուցչուհի։ Ստեփանակերտից Երևան տեղափոխվելուց հետո չի աշխատել։


ԳՈՎԱԶԴ00:15Իմանալ ավելին

Ռիտա Սարգսյանը շատ երգերի հեղինակ է: Ապրիլյան պատերազմից հետո Ռիտա Սարգսյանի և Ավետ Բարսեղյանի կողմից ծնվեց ՝«Լուսավոր երազ» երգը, որը նվիրված էր քառօրյա պատերազմում զոհված Ազատ Ասոյանի հիշատակին:


Ռիտա Սարգսյանը կենսախիդ, կյանքով լեցուն անձնավորություն էր, ով բազմաթիվ ընտանիքների ուրախություն է պատճառել: 2011 թվականին նա ստեղծել է «Արագիլ» հիմնադրամը, որի նպատակն էր աջակցել սոցիալապես անապահով զույգերին, որոնք չէին կարող ծնող դառնալ, արհեստական բեղմնավորման միջոցով երեխա ունենալ: Մինչ օրս «Արագիլ» հիմնադրամի օգնությամբ լույս աշխարհ է եկել 300 երեխա:


Ռիտա Սարգսյանը քաղցկեղով հիվանդ բազմաթիվ փոքրիկների կյանք է նվիրել: Նա 2010 թվականից «Նվիրիր կյանք» արյան քաղցկեղ և այլ ծանր հիվանդություններ ունեցող երեխաների բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի պատվավոր նախագահն է: Հիմնադրամը ստեղծվել է 2009 թվականին և 2017 թվականի դրությամբ աջակցում է 495 երեխայի: Հիմնադրամի և Առաջին տիկնոջ ջանքերով լիովին վերակառուցվել և վերազինվել է ՀՀ ԱՆ «Պրոֆ. Ռ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնը», որտեղ գործում է տարածաշրջանային նշանակության ոսկրածուծի փոխպատվաստման բաժանմունք և ցողունային բջիջների լաբորատորիա:


Ռիտա Սարգսյանի մահը սգում են թե իշխանության ներկայացուցիչները, թե ընդդիմադիրները, մշակութային, հասարակական-քաղաքական գործիչները, քաղաքացիները:


ՀՀ վաստակավոր արտիստ Շուշան Պետրոսյանը գրել էր, որ Ռիտա Սարգսյանը ծայրահեղ ծանր վիճակում մեկ նախադասություն է ասել. « Ղարաբաղս տաք վեչ...»:


Ռիտա Սարգսյանի մահվան կապակցությամբ ցավակցական հեռագրեր են հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, ԱԺ նախագահ Աարարտ Միրզոյանը, մշակույթի ու շոուբիզնեսի հայտնի մարդիկ իրենց ցավակցությունն են հայտնել Սարգսյանների ընտանիքին:

Комментариев нет: