Մանվել Գրիգորյանը ցանկանում էր հուղարկավորվել Վազգեն Սարգսյանի կողքին. փաստաբան - Erevan.live

Լրահոս

կարդացեք նաև

11/20/2020

Մանվել Գրիգորյանը ցանկանում էր հուղարկավորվել Վազգեն Սարգսյանի կողքին. փաստաբան

 Մանվել Գրիգորյանի հոգեհանգստի ժամանակ այսօր նրա փաստաբան Արսեն Մկրտչյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ArmDaily.am-ի այն հարցին, թե ինչ հանգամանքներում է տեղի ունեցել Գրիգորյանի մահը, և արդյոք կար Գրիգորյանին արտերկիր տանելու խնդիր, նշեց.«Այո, կար: Եվ այս պահին էլ դատարանում կա չքննված միջնորդություն: Դա վերջին միջնորդությունն էր, որն այդպես էլ մնաց անպատասխան երկրից դուրս գալու համար: Միգուցե, եթե ականջալուր լինեին մեր միջնորդությանը, հիմա սա չէինք ունենա»:



Փաստաբանը նշեց, որ հողերի կորուստը Մանվել Գրիգորյանը չէր կարող տանել.«Դավաճանաշինության վերջին մեխը սա էր: Մարդը տարավ համավարակ,լիովին ապաքինվեց: Էդ հալին, էդ վիճակին օգտակար էր լինում հայրենիքին»:


Մկրտչյանը նշեց, որ Մանվել Գրիգորյանը ցանկանում էր հուղարկավորվել Վազգեն Սարգսյանի կողքին և նորմալ հայը չի կարող նման բանի խոչընդոտել:

Комментариев нет: